«Թող չգայ Բուրսա»
ասում են 50.000 թուրքեր
«ՖԱՇԻԶՄ»Ն Է ԽՕՍՈՒՄ...

Թուրքիայի պետական պաշտօնեաների միութիւնների համադաշնակցութիւնը Հայաստան-Թուրքիա 14 Հոկտեմբերի ֆութբոլի խաղը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի Բուրսա այցելութեան յաւանականութեան դէմ իբրեւ բողոք 50 հազար ստորագրութիւններ է հաւաքել։
Համադաշնակցութեան Բուրսայի նահանգային ատենապետ Սալջուղ Թիւրքօղլուն Բուրսայի քաղաքացիներին հրաւիրեց ֆութբոլի խաղը դիտելու։ Նա ասաց, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլի խաղից առաջ յառաջացած լարւածութիւնը քաղաքականութեան նիւթի է վերածւել։
Նախագահ Սարգսեանի Բուրսա այցելութեան ընդդիմանալով՝ Թիւրքօղլուն ասաց, թէ «Հայաստանի նախագահ Սարգսեանին ուղղած մեր հրաւէրը շանթաժի նիւթի է վերածւել։ Նա ասաւ, թէ նախագահը պիտի գայ միայն այն դէպքում եթէ սահմանը բաց լինի։ Պէտք չէ մօռնանք, թէ հայկական բանակը ռուսական օժանդակութեամբ Լեռնային Ղարաբաղ է ներխուժել։ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը փակ է Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով, եւ այդպէս պիտի մնայ մինչեւ այդ հարցը միջազգային արժեչափերի ծիրի մէջ լուծում գտնի»...։
0 Պատգամ:
Post a Comment