Սերժ Սարգսեանը սկսել է հանդիպումը Բեյրութում
20:04 / 06.10.2009
Երեւանի ժամանակով ժամը 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի «Հափթուր» ռեստորանում սկսւել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը սփիւռքահայութեան ներկայացուցիչների հետ:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Բեյրութում լոյս տեսնող «Ազդակ» պարբերականի աշխատակից Վահրամ Էմիեանը:
Վերջինս նաեւ մեզ յայտնեց, որ հէնց ռեստորանի մերձակայքում ընթանում է լիբանանահայութեան բողոքի գործողութիւնները, որոնց մասնակցում են աւանդական երեք՝ ՀՅԴաշնակցութիւն, Հնչակեան եւ Ռամկավար-ազատական կուսակցութիւնների ներկայացուցիչները: «Ազդակի» աշխատակիցը նաեւ նշեց, որ ցուցարարները փակել էին ռեստորանի մուտքը, սակայն, Սերժ Սարգսեանին տեսնել նրանց չի յաջողւել:
Յիշեցնենք, որ Բեյրութը Սերժ Սարգսեանի համահայկական ուղեւորութեան նախավերջին կանգառն է՝ Փարիզից, Նիւ Եորքից եւ Լոս-Անջէլեսից յետոյ:

Իսկ արդէն վաղը Սարգսեանը լինելու է Դոնի Ռոստովում, որտեղ էլ կաւարտի իր ուղեւորութիւնը:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment