ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԲԷՅՐՈՒԹՈՒՄ
(Ժամանակագրութիւն՝ վերջից սկսած)


ԺԱՄԸ 8:20

- Նախագահ Սարգսեանի հետ լիբանանահայ ազգային գործիչների եւ կազմակերպութիւնների հանդիպումի աւարտին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Աւօ Կիտանեանի ցուցարարների առջեւ արտասանած խօսքից յետոյ բողոքի ցոյցը վերջ գտաւ եւ ցուցարարները սկսան խաղաղութեամբ ցրւել։
ԺԱՄԸ 20:00

- ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի անդամ Աւօ Կիտանեանը "Հապթուր" պանդոկի շուրջ հաւաքւած հայազգի ցուցարարների համար ընթերցեց նախագահ Սարգսեանի հետ հանդիպումի ընթացքին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացւած կեցւածքները։ Նա ցուցարարների յայտնեց, որ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէն օրաթերթի, ձայնասփիւռի եւ պատկերասփիւռի միջոցով շուտով լիբանանահայութեանը տեղեակ կը պահի նախագահ Սարգսեանի հետ հանդիպումի մանրամասնութիւներից։

ԺԱՄԸ 18:50
- "Հապթուր" պանդոկի մէջ նախագահ Սարգսեանի հետ Լիբանանահայ ազգային գործինչերի եւ ազգային կուսակցութեանց ներկայացուցիչների հանդիպումը ընթացք է առել։
ԺԱՄԸ 18:43

- Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոս "Հապթուր" պանդոկի շուրջ հաւաքւած հայորդիների առջեւ մի պատգամ ուղղելով յայտնեց, որ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը պահանջատէր պիտի մնայ։
ԺԱՄԸ 17:35

- Բազմահազար հայորդիներ մասնակցեցին բողոք ցոյցին։ Նրանք բարձրացրել են եռագոյն դրօշակներ, ինչպէս նաեւ սեւ դրօշակներ, որոնց վրայ "ոչ" էր գրւած ։ Ցոյցը ընթանում է քաղաքակիրթ մթնոլորտի մէջ։

ԺԱՄԸ 16:45

- Պուրճ Համուտի մէջ գործադուլը գործադրւում է։

ԺԱՄԸ 16:42

- Լիբանանահայ երիտասարդները իրենց բողոքի ձայնը նախագահ Սարգսեանին լսելի դարձնելու համար արդէն իսկ ուղղւում են "Հապթուր" պանդոկ։


ԺԱՄԸ 16:34
- ՀՅԴ ԼԵՄ-ի եւ ԶՈՄ-ի անդամ շուրջ 100 երիտասարդներ հաւաքւել են Բէյրութի միջազգային օդակայանի մէջ բողոքի պաստառներով դիմաւորելու համար նախագահ Սարգսեանին։

ԺԱՄԸ 15:47
- Հայաստանեան 11 կուսակցութիւնները Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների դէմ համատեղ մի յայտարարութիւն հրապարակեցին։

ԺԱՄԸ 13:55
- Լիբանանահայ երիտասարդները ինքնաշարժերով շրջում են հայահոծ թաղամասերի մէջ լիբանանահայութեան կոչ ուղղելով՝ մասնակցելու այսօր նախատեսւած միջոցառումներին եւ իր "ոչ"-ը փոխանցելու նախագահ Սարգսեանին։

-ԺԱՄԸ 11:43
- Նախարար Նալբանդեանը ԱՖՓ-ի թղթակցին յայտնում է." Հայաստանը Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու հարցի մէջ վճռական է"։

ԺԱՄԸ 10:30
- ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յովիկ Մխիթարեանը «Նահար» օրաթերթի հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը կտրականապէս մերժում է Հայաստան - Թուրքիա նախաստորագրւած արձանագրութիւնների վաւերացումը։ Նա շեշտեց, որ այդ արձանագրութիւնների մէջ տեղ են գտել քողարկւած նախապայմաններ, որոնցից՝ Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ առնելու թրքական մօտեցումը, հայութեան հողային պահանջատիրութեան վերջ դնելու անուղղակի փորձերը, ինչպէս նաեւ Ղարաբաղի թղթածրարի գծով հողային զիջումների թրքական պահանջը, որ շատ վտանգաւոր է։
Յ. Մխիթարեան շեշտեց, որ ՀՅԴ դէմ է Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ Հայաստանի ներկայ իշխանութիւնների եւ հիմնւելով այն իրականութեանը, որ Հայ Դատի պաշտպանութիւնը մաս է կազմում ՀՅԴ-ի քաղաքական ծրագրերին, նա դիմում է մագլցողական քայլերի իր Ո՛Չ-ը ասելու Հայաստան - Թուրքիա նախաստորագրւած արձանագրութիւնների ստորագրութեան։

0 Պատգամ: