Հայաստանի վարչապետ.–
«Վերին Լարս» Անցակէտի Բացումն Օգտակար Է Նաեւ Վրաստանին
15:09 / 02.12.2009
«Կազբէկ-Վերին Լարս» միջազգային աւտոմոբիլային անցակէտի հնարաւոր վերաբացումը բարենպաստ ներգործութիւն կունենայ տարածաշրջանում տնտեսութեան հետագայ զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպէս տարանցիկ պետութեան, դերը:
Այդ մասին դեկտեմբերի 2-ին յայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը՝ Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգորի Տաբատաձեի հետ հանդիպմանը:
Հայաստանի կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Տիգրան Սարգսեանը կարեւորել է յատկապէս տնտեսական համագործակցութեան խթանումը եւ ուշադրութիւն հրաւիրել հանգամանքի վրայ, որ ապրանքաշրջանառութեան ծաւալների ներկայիս մակարդակը կողմերին դեռեւս չի գոհացնում:
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների հետ կապւած խնդիրներին` կառավարութեան ղեկավարն ընդգծել է Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցու վերականգնման ուղղութեամբ վրացական կառավարութեան կողմից համապատասխան միջոցների ձեռնարկման կարեւորութիւնը:
Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցութեան հայ-վրացական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքների ընթացքը, որի ութերորդ նիստը նախատեսւած է անցկացնել առաջիկայ տարւայ սկզբին, Երեւանում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment