Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպելո՞ւ են


12:41 / 02.12.2009
ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Աթէնքում գտնւող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը ադրբեջանական լրատւամիջոցներին յայտնել է, որ մօտ ժամանակներս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիէւը հերթական հանդիպումն են ունենալու:
Նրա խօսքով, այդ հանդիպման կոնկրէտ տեղն ու ժամկէտները դեռ յայտնի չեն: Ամէն ինչ պարզ կը դառնայ, երբ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Նշենք, որ եթէ այդ հանդիպումը կայանայ այս տարւայ ընթացքում, ապա դա կլինի երկու նախագահների 7-րդ հանդիպումը ընթացիկ տարւայ ընթացքում:
Նախագահների մակարդակով ինտենսիւ բանակցութիւնների կարեւորութիւնը շեշտել են նաեւ համանախագահները՝ իրենց երէկւայ յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: