Ադրբեջանցի Է Ձերբակալւել
16:07 / 07.12.2009
Մերձմոսկովեան Սոլնեչնոգորսկում նախորդ շաբաթւայ վերջին ոստիկանութեան յատուկ ջոկատայինները ներխուժել են Ադրբեջանի բնակիչ Զաուր Գուլիեւի տուն, որտեղ էլ գտել են նրա մօտ հիւրընկալած երկու չեչենների՝ Ամիրխանով եղբայրներին, յայտնում է «Տրուդ» թերթը:
Պարբերականի տւեալներով, բոլոր երեքն էլ տեղափոխւել են Մոսկւայի քննչական մէկուսարաններից մէկը, որտեղ մի քանի ժամ ստուգել են նրանց մասնակցութիւնը «Նեվսկի Էքսպրէսի» պայթեցմանը:
Քննիչները կարծում են, որ ձերբակալւածները իրենց կարող են դուրս բերել ռուս վահաբիստ Պավել Կոսոլապովի հետքի վրայ, որը համարւում է «Նեվսկի Էքսպէրսի» նախորդ՝ 2007թ. օգոստոսին տեղի ուենցած պայթիւնի կազմակերպիչը:
Վարկածը, թէ երկու պայթիւնն էլ հիւսիս–կովկասեան արմատներ ունեն, քննութիւնը ընդունում է որպէս հիմնական:

«Դրանք երկւորեակ-ակցիաներ են, որոնց յետեւում կանգնած են պայթեցման գործին լաւ ծանօթ անձինք»,- թերթին ասել է «Ալֆա» հակա–ահաբեկչական ստորաբաժանումների ասոցիացիայի նախագահ Սերգէյ Գոնչարովը:
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյեան ահաբեկչութեան արդիւնքում գծերից դուրս էր եկել Մոսկւա-Սանտ-Պետերբուրգ ուղերթի թիւ 166 գնացքը: Ճեպընթացի կործանման արդիւնքում 26 մարդ զոհւել էր, մօտ հարիւրը՝ տարբեր մարմնական վնասւածքներ էին ստացել:

0 Պատգամ:
Post a Comment