Հայաստանում Դպրոցները Կը Փակւեն
Ընդամէնը Մէկ Շաբաթով


12:04 / 07.12.2009

Գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով ՀՀ իշխանութիւնները մտադիր են փակել դպրոցները, սակայն ընդամէնը մէկ շաբաթով։

Առողջապահութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնել են, որ վերջնական որոշում այս առումով կը կայացւի առողջապահութեան եւ կրթութեան ու գիտութեան նախարարների՝ երկրի վարչապետի հետ հանդիպումից յետոյ։

Ամէնայն հաւանականութեամբ, դպրոցները կը փակւեն վաղւանից։ Դեկտեմբերի 15-ին աշակերտները կրկին կը վերադառնան դպրոցներ եւ դասերը կը շարունակեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, այսինքն՝ մինչեւ ձմեռային արձակուրդների սկսւելը։
Արժէ նշել, որ Հայաստանում սեզոնային գրիպի պատճառով երեք մարդ է մահացել։ Մի կին եւ մի տղամարդ մահացել են «Էրեբունի», մէկ այլ տղամարդ՝ «Արմէնիա» բժշկական կենտրոններում։
Իսկ «խոզի գրիպով» վարակւածների թիւը Հայաստանում հասել է 32 հոգու։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: