Եւրոպացի Դիւանագէտ.–
Հայաստանի Առջեւ ԼՂ Անվտանգութեան Գօտու Տարածքներից Հրաժարւելու Հարցն Է Դրւած

15:49 / 07.12.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը չպէտք է ձեռքերը ծալած նստի եւ բաւարարւի ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ ստատուս-քվոյով: Նա, չնայած ներքին ճնշումներին, ղարաբաղեան հարցում պէտք է զիջումների գնայ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել եւրոպացի բարձրաստիճան մի դիւանագէտ, ով ցանկացել է անյայտ մնալ։
Նրա խօսքով, Հայաստանն այժմ դժւարին իրավիճակի մէջ է. նրա առջեւ ԼՂ անվտանգութեան գօտու տարածքներից հրաժարւելու հարցն է դրւած։ Ընդ որում, ինչպէս նշել է դիւանագէտը, Սարգսեանն ամուր դիրքեր ունի երկրի ներսում. «Խորհրդարանի մեծամասնութիւնը Սերժ Սարգսեանի կուսակիցներն են։ Ճիշտ է, Հայաստանում բաւականին ուժեղ ընդդիմութիւն կայ՝ ի դէմս Դաշնակցութեան, սակայն այն չի կարող դիմագրաւել նախագահի կողմից ղեկավարւող Հանրապետական կուսակցութեանը։
Ինչ վերաբերում է միւս ընդդիմադիր ուժին՝ Հայ ազգային կոնգրէսին, ապա այն ամենաշատն է տրամադրւած ղարաբաղեան հարցում փոխզիջումների գնալուն։ Չպէտք է մոռանալ, որ ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը 1998թ. պաշտօնաթող եղաւ, քանի որ չկարողացաւ դիմագրաւել ղարաբաղեան լոբբիին»,- յայտարարել է դիւանագէտը։ Նա նաեւ նշել է, որ իշխանութիւնների կողմից զիջումների դէպքում ՀԱԿ-ն, իհարկէ, կը քննադատի նախագահին։ Խօսելով ղարաբաղեան հարցի լուծման վրայ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ազդեցութեան մասին՝ դիւանագէտը նկատել է, որ ազդեցութիւնը կամ դրականօրէն կանդրադառնայ հարցի լուծման վրայ, կամ աւելի կը բարդացնի իրավիճակը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դիւանագէտն իր դժգոհութիւնն է յայտնել այդ երկրի նախագահի ռազմաշունշ յայտարարութիւնների առնչութեամբ՝ ընդգծելով, որ դա կարող է ծայրայեղ բացասական ազդեցութիւն թողնել բանակցային գործընթացի վրայ։ Նա ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ը եւ Թուրքիան պէտք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրայ։

Դիւանագէտը քիչ հաւանական է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում պատերազմ սկսելու նախաձեռնութիւնը։ Նրա խօսքով, Վրաստանի դառը փորձը լաւ դաս է դարձել բոլոր պետութիւնների համար։ Բացի այդ, միջազգային հանրութիւնը թոյլ չի տայ տարածաշրջանային ապակայունացում։
«Լաւ է, որ Ալիէւի յայտարարութիւններից յետոյ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը համաձայնեց մասնակցել միւնխենեան հանդիպմանը։ Երկրորդ դրական պահն այն է, որ Ադրբեջանը չի պահանջում ԼՂ հիմնախնդրի լուծում՝ պետութիւնների տարածքային ամբողջականութեան միջազգային սկզբունքների համաձայն»,- նկատել է դիւանագէտը։
Նա ընդգծել է, որ բանակցութիւնների օրակարգում այսօր երեք հարց կայ՝ Հայաստանի կողմից հրաժարում ԼՂ անվտանգութեան գօտուց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ապահովում եւ վերջապէս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Դիւանագէտը նշել է, որ բանակցային գործընթացը, ամէնայն հաւանականութեամբ, կը ձգձգւի, քանի որ երկու երկրների նախագահները պատրաստ չեն կոկրէտ որոշումներ կայացնել։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս չի կարող իր ուսերին յաւերժ տանել չլուծւած հիմնախնդրի բեռը, եւ հնարաւոր է՝ Եւրամիութիւնը ստիպւած լինի իր վրայ վերցնել խնդրի լուծման պատասխանատւութիւնը»,- եզրափակել է նա։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment