ԸՍՏ ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆԻ` ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՇՈՒՏԱՓՈՅԹ ԿԱՐԳԱՒՈՐԵԼՈՒ ՓՈՐՁԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ
«Աշխարհի առաջատար պետութիւնները Աթէնքում մէկ անգամ եւս հաստատեցին, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը չպիտի նոյնացւի Ղարաբաղեան հարցի հետ»:
Երեւան (Երկիր) - Քանի որ ներկայումս Թուրքիայում օրակարգի հիմնական հարց է քրդական հիմնախնդիրը, երկրի ղեկավարութիւնը, հաւանօրէն, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին կանդրադառնայ այն բանից յետոյ, երբ ինչ-որ առաջխաղացում գրանցւի քրդական հարցում։
Մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք է յայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:
Ըստ նրա` Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը, որի քննարկման են դրւել հայ-թուրքական արձանագրութիւնները, կարող է ձգձգել վաւերացման գործընթացը: «Յանձնաժողովում 36 պատգամաւոր կայ, նրանց մեծ մասը «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան անդամներ են: Եթէ Թուրքիայի ղեկավարութիւնը որոշի, որ յանձնաժողովը պէտք է հաւանութեան արժանացնի արձանագրութիւնները, ապա յանձնաժողովը այդպէս էլ կանի»,- ասել է Ռ.Սաֆրաստեանը:
Նա յիշեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնն այն մասին, որ եթէ Թուրքիան ձգձգի արձանագրութիւնների վաւերացման գործընթացը, ապա Հայաստանը դուրս կը գայ բանակցային գործընթացից: «Հայաստանը կարող է օգտւել այն հնարաւորութիւններից, որոնք ընձեռում է միջազգային իրաւունքը, եւ յայտարարի` քանի որ Թուրքիան ձախողում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, Երեւանը դուրս է գալիս բանակցութիւններից»,- յայտարարել է Ռ.Սաֆրաստեանը:
Անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեանը` նա նշել է, որ աշխարհի առաջատար պետութիւնները Աթէնքում մէկ անգամ եւս հաստատեցին, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը չպիտի նոյնացւի Ղարաբաղեան հարցի հետ: Ռ.Սաֆրաստեանի կարծիքով` առաջիկայում Ղարաբաղի վերաբերեալ շրջանակային համաձայնագիր չի կնքւի: Դա տեղի կունենայ այն ժամանակ, երբ կողմերը համաձայնեցնեն բոլոր հիմնական հարցերը, մինչդեռ կողմերի դիրքորոշումները տարբերւում են:
Ըստ նրա` հակամարտութեան կողմերը պատրաստ չեն հանգուցալուծման: «Հակամարտութեան կարգաւորման համար ժամանակ է հարկաւոր, հանգուցալուծման պահը դեռեւս չի եկել: Այդ խնդիրը շուտափոյթ կարգաւորելու փորձը կարող է միայն սրել իրավիճակը, իսկ դա ոչ ոքի ձեռնտու չէ»,- ասել է Ռ.Սաֆրաստեանը:

0 Պատգամ:
Post a Comment