ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅԻՇՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿԻ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻՆ

Դեկտեմբերի 7-ին լրացաւ Սպիտակի աւերիչ երկրաշարժի 21-ամեակը: Երկրաշարժի 21-ամեակի կապակցութեամբ աղէտի գօտի է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
1988 թւականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնութեամբ ստորգետնեայ ցնցումները հիմնայատակ աւերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գիւմրի) քաղաքները:
Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գիւղ, որոնցից 60-ը լիովին քանդւեցին:
Զոհւեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրաւորւեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկւեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագոյն աղէտների ցանկում է:
0 Պատգամ:
Post a Comment