ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ և ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ
«Դրանք յուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների ամբողջական ու յարատևող կարգաւորման, ինչպէս նաև երկու երկրների ժողովուրդների միջև յիրաւի պատմական հաշտութեան համար: Դրանք ընդամէնը ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, և ուրիշ ոչինչ»:
Վերոնշեալ վերնագրով վերջերս թուրքական Hurriyet Daily News-ը տպագրել է Րաֆֆի Յովհաննիսեանի յօդւածը: Այն թարգմանաբար ներկայացւած է ստորև:
Թուրքիան միշտ էլ ունեցել է լաւ մարդկանց իր բաժինը:
Վկան՝ բարեգութ մի ընտանիք, որ 1915թ. Ցեղասպանութեան ու հայրենազրկման տարիներին սեփական կեանքը վտանգի ենթարկելով՝ առափնեայ Օրդու քաղաքում իմ Խնկենի տատին փրկեց անխուսափելի մահից:
Նման հազարաւոր պատմութիւններ կան, որոնք չեն պատմւում Թուրքիայի պետական մերժողական քաղաքականութեան պատճառով:
Հայկական համայնքից պահպանւած յիսուն հազար անդամներից բացի՝ այսօրւայ Թուրքիայում առնւազն երկու միլիոն մարդ սէրում է իր հայ տատիկ-պապիկից: Նրանք որբացել են, առևանգւել կամ փրկւել են, բայց բոլոր դէպքերում թրքացւել են Օսմանեան Թուրքիայի զաւթած պատմական Հայաստանի մահասփիւռ դաշտերում:
Ձայնազուրկ և ինքնամերժման մէկ այլ տեսակի մէջ՝ խառը ամուսնութիւնների հետևանքով լոյս աշխարհ եկած ժառանգները նոր-նոր են առաջին անվստահ քայլերն անում՝ գտնելու իրենց ինքնութիւնը:
Թուրքիայի «խորքային պետութեան» ու նրա ազգայնական օրէնքների զոհի՝ Հրանտ Դինքի տակաւին չբացայայտւած սպանութեան լոյսի տակ աստիճանաբար երևան եկաւ թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս, երբ Թուրքիայում սկսեցին ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբէք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դէմ յանդիման չի ելել սեփական պատմութեան մութ, իր դաժանութեամբ աննախադէպ էջերին:
Թէև առայժմ մեծամասնութիւն չեն այս կարգի խիզախ նոր թուրքերը՝ նրանք լաւ գիտեն, որ մերօրեայ Թուրքիան կառուցւել է ոչ միայն միլիոնաւոր հայերի, ասորիների, յույների և քրդերի դիակների վրայ, այլ նաև նախնեաց բնօրրանից հայ ժողովրդի ու նրա քաղաքակրթութեան կազմակերպւած և իսպառ բնաջնջման միջոցով:
Նրանք յարգանքի ու դրւատանքի են արժանի իրենց երկիրը շուրջ 90-ամեայ ստայօդութիւնից, կեղծ կրթութիւնից ու ազգային բացառիկութեան պատրանքներից ազատելու իրենց ձգտման համար:
***
Ուստի, անյարկի է աշխարհի ուժեղների ոգևորւածութիւնը հայ-թուրքական արձանագրութիւններից, որոնք երկու երկրների խորհրդարաններում վաւերացման պարագայում խոստանում են Երևանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման և նրա դէմ տևական շրջափակման վերացման հարցերում յանգել Անկարայի համաձայնութեանը:
Արձանագրութիւնների պատմական նշանակութեան վերաբերեալ մակերեսային և ինքնագոհ գնահատականները՝ անկախ նրանից, թէ որտեղից են դրանք հնչում՝ Վաշինգտոնից, Բրիւսելից կամ Մոսկւայից, կարծես միտումնաւոր թաքցնում են հիմնարար մի քանի ճշմարտութիւն: Հայաստանի ներկայիս վարչակարգն իրաւունք չունի հայ ժողովրդի անունից խօսելու դարակազմիկ այս հարցի շուրջ:
2007-2008 թթ. իշխանութեան գալով կեղծարարութեան, խաբէութեան և տասնեակ քաղաքացիների արեան գնով՝ վարչակարգն այժմ փորձում է լեգիտիմութեան պակասը կոծկելու համար դիմել արևմտեան շահերի «քիմքին» հաճոյ արտաքին քաղաքական քայլերի՝ իրականում, սակայն, որոնելով փոխհատուցումներ աւտորիտար գործելակերպի դիմաց:
Տրւելով «գէոպրագմատիզմի» ծանր հրետանու պարտադրանքին՝ «միջազգային հանրութիւնը» մէկ անգամ ևս վտանգաւոր քայլ կատարեց՝ անտեսելով ժողովրդավարութեան սկզբունքները և խնդիրներն ըստ այդ սկզբունքների լուծելու պատշաճ կարգը:
Ներկայիս Թուրքիայի վարչակազմը իրավայաջորդն է երիտթուրք կառավարութեան, որն անցած դարասկզբին՝ Առաջին աշխարհամարտի ծխածածկոյթի ներքոյ, ծրագրեց և իրականացրեց Հայոց Ցեղասպանութիւնն ու դրանից ածանցւող՝ հայրենիքի սպանութիւնը:
Այն նաև իրաւայաջորդն է քեմալական շարժման, որը 1920-21 թթ. յանցաւոր գործարքի մէջ մտնելով ռուս բոլշևիկների հետ՝ չեղարկեց Հայաստանի դէ իւրէ սահմանների վերաբերեալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռը, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան բռնագրաւման ու մասնատման միջոցով «ճշտորոշեց» Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև դէ ֆակտօ այս սահմանը, ինչը հաւասարազօր էր վիրահատական ճանապարհով հայրենի ժառանգութեան մեծ մասի ուզուրպացիային, և Խորհրդային Ադրբեջանին բռնակցեց Ղարաբաղի ու Նախիջևանի տոհմիկ հայկական տարածքները: Սա նախերգանքն էր մէկ սերունդ անց կայացւած Մոլոտով-Ռիբենտրոպ մեղսապակտի:
Հայ-թուրքական արձանագրութիւնները, որոնք այժմ քննարկւում և արժանանում են բուռն շնորհաւորանքների, պարունակում են անօրինական դէ ֆակտօ սահմանի հաստատմանն առնչւող յղումներ՝ առանց միաժամանակ լուծելու Թուրքիայի կողմից՝ որպէս մարդկութեան դէմ ոճրագործութիւն (Ցեղասպանութիւնն ու դրան յաջորդած թուրք-ռուսական դաւադրութիւնը) կատարած երկրի, ապաշխարանքի ու հատուցման, վերականգնման ու վերադարձի իրաւախնդիրները:
Հետևապէս՝ խնդրոյ առարկայ փաստաթղթերն ի սկզբանէ անվաւեր են, անբարոյ ու մեռելածին:
Դժբախտաբար, որքան էլ բարի նպատակներ հետապնդեն սեղանին դրւած փաստաթղթերը, որքան էլ ոմանք փորձեն դրական լոյսով ներկայացնել կամ, երբեմն էլ, PR «միաւորներ» հաւաքել, միևնոյն է, դրանք յուսալի հիմք չեն Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների ամբողջական ու յարատևող կարգաւորման, ինչպէս նաև երկու երկրների ժողովուրդների միջև յիրաւի պատմական հաշտութեան համար: Դրանք ընդամէնը ախորժալուր, բայց խաբուսիկ ցուցափեղկ են, և ուրիշ ոչինչ:
***
Երբ Թուրքիան, Հայաստանը և միջնորդ պետութիւնները գիտակցեն առանցքային այս մարտահրաւէրի լրջութիւնը, թերևս փոխէն իրենց «արագութիւնները», առաջնորդւեն ժողովրդավարութեան թելադրանքով և իրաւունքի իշխանութեամբ, դիմագրաւեն ու սրբագրեն պատմութիւնն ու անարդարութիւնների նրա ժառանգութիւնը:
Նոյն ոգով՝ թուրք-հայկական փոխառնչութիւնների բնականոնացումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանաւորելու փոխարէն շահագրգիռ կողմերն ի վերջոյ կճանաչեն Արցախի՝ հետ–ստալինեան ապագաղութացման, ազատութեան ու ինքնիշխան պետականութեան ի վերուստ տրւած օրինական իրաւունքը:
Միայն այս կերպ մենք կը կարողանանք դարբնել, ապա ականատեսը լինել տարածաշրջանի առաջին յետեղեռնեան գործընկերութեանը:
Այժմ ճիշտ ժամանակն է նաև, որ Թուրքիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը, որին նա պատրաստւում է շուտով այցելել (արդէն հանդիպել է) Վաշինգտոնում, ըմբռնեն, որ սա է վերջնական լուծումը, ոչ թէ այն միւսը:

0 Պատգամ:
Post a Comment