Բեմում ապրող, բեմադրիչ հօրից դերասան ծնւած, բեմի վրայ շունչ ստացած, համեստ բարի ազնիւ, Վարազդատներ, Սիավուշներ, Կոմիտասներ և ... մարմնաւորող դերակատարը, ԲԵՄԱԴՐԻՉ ի կամքով, անակնկալ և անժամանակ թողեց աշխարհիկ բեմը, այսույետ երկնքի խաղաղութեանը բազմած՝ հանդիսատեսի աչքերով է հետևելու ՛՛աշխարհ՛՛ կոչւած պիէսին:
Դեռ երկար ժամանակ կարձագանքւի նրա քաղցրահնչիւն առոգանութեամբ լեցուն զրնգուն ձայնը, թէկուզ, նրան մի քանի րոպէներ հանդիպած ծանօթների յուշերում: Փորձերի սկզբում, կենտրոնացման վարժութիւնների ժամանակ, «Դոփում են ձիեր...»-ի պայտերի դոփիւնը այնպէս պարզ էր զգացւում ու ցնցում միւս դերակատարների սիրտն ու հոգին, որը ամենասկսնակ անհատն անգամ գալիս և ընկղմւում էր իր դերում:
Թռչող թևերը, ծովի ալիքներին բազմած լուսաբացի ու մայրամուտի պատկերւած տեսարանները, բազմահազար երանգներով հոգի ստացած անտառների աշնանային, գարնանային... լուսանկարները և այն ամէնը ինչ չէին վրիպում իսկական արւեստագէտի սւր եւլուրբ աչքերից ից՝ հեղինակին կորցնելով, դժբախտաբար իրենց մենակ կըզգան, բայց և կանմահանան, քանզի սիրտ ու հոգի է ներծծւած դրանցում և անմահները իրենց գործունէութեամբ հասել են այդ փաստին:
Սիրելի Արա՝ անհաւատալի բացակայութիւնդ ցաւով կըյիշւի՝ ընտանիքի, հարազատների, ընկերների և այս օրերում տկարութեամբ ապրող և Քեզ նմանների շնորհիւ հազիւ նոր շունչ ստացած՝ հայ բեմի սրտերում: Հողը թեթև լինի վրադ, յանգես խաղաղութեամբ...
Բ.Յ.
08/12/09
1 Պատգամ:
Սիրելի Վարդան
Գեղեցիկ խօսքերդ, սպեղանի են, թէկուզ փոքրիկ.
Արայի կորստեան այս վշտի վէրքին.
Post a Comment