Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը խուսափել է Հայոց Ցեղասպանութեան մասին հարցից


11:17 / 08.12.2009
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչն առաջ է բերել որոշ ամերիկահայ ակտիւիստների անհանգստութիւնը, գրում է The Kansas City Star-ը։
Հրապարակման համաձայն՝ "այդ ակտիւիստները եւ ԱՄՆ Կոնգրէսում նրանց համախոհները ջանքեր են թափում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւ ընդունել։ Սակայն ամերիկացի եւ թուրք գործիչների համար այդ հարցն առաջնային չէ։ Աւելին, այն խոչընդոտ է հանդիսանում։
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ գործընկերային առանձնայատուկ յարաբերութիւններ են։ Ահաբեկչութիւնը մեր ընդհանուր խնդիրն է, որը մենք փորձում ենք լուծել համատեղ ուժերով»։
Թերթն այնույետեւ յայտնում է, որ "լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը խուսափել է այն հարցից, թէ քննարկե՞լ են Օբամայի հետ Հայոց Ցեղասպանութեանն առնչւող հարցեր։ Ամէն դէպքում, թուրք բարձրաստիճան պաշտօնեաները յայտարարել են, որ Անկարան համապատասխան կերպով կարձագանքի այդ հարցի առնչութեամբ բանաձեւ ընդունելու ԱՄՆ փորձին։
Արժէ նշել, որ շատ պատմաբաններ «ցեղասպանութիւն» տերմինն օգտագործում են որպէս Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած դէպքերի ճիշտ որակում, սակայն Թուրքիան ամէն կերպ դիմակայում է դրան։
The Kansas City Star-ը յայտնում է նաեւ, որ "Օբաման կոչ է արել Էրդողանի՝ շարունակել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Բացի այդ, երկու առաջնորդները քննարկել են Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում եւ աֆղանական հիմնախնդում ու ընդգծել, որ հանդիպումն անցել է փոխվստահութեան մթնոլորտում։ ԱՄՆ-ի նախագահը յայտարարել է նաեւ, որ «տրամադրւած է աւելի ու աւելի խորացնել Թուրքիայի հետ համագործակցութիւնը»։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: