ՄԷՋՔՈՎ ԴԷՊԻ ԱՐԱՐԱՏԸ...
Այդ ամէնը՝ Հայաստանի անշարժ գոյքերի շուկայի զարգացման համար...
Այսպիսով, նախ հայրենիքը ծախում ենք թուրքերին, եւ ապա վարձում, կամ գնում ենք նրանցից... Ինչպէս կատարւում է Մեղրիում... Թքնեմ ես...
Ինչպէս նշում են Հայաստանում անշարժ գոյքի գործակալութիւնները, որոնց մի մասի ներկայացուցիչների հետ զրուցել էր «Լրագիր»ի թղթակիցը, հայ-թուրքական յարաբերութեան կարգաւորման գործընթացին զուգահեռ աճում է Հայաստանի անշարժ գոյքի շուկայով հետաքրքրւող թուրքերի քանակը, որոնք ցանկանում են Հայաստանում ձեռք բերել անշարժ գոյք:
Դա բաւական հետաքրքրական տեղեկատւութիւն է եւ թերեւս կարող է լինել հայ-թուրքական յարաբերութեան տնտեսական էֆէկտի առաջին ապացոյցը: Բանն այն է, որ թուրքերը կարող են աշխուժացնել Հայաստանի անշարժ գոյքի շուկայի մեռեալ վիճակը: Այդ մեռեալ վիճակը պայմանաւորւած էր նրանով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը Հայաստանի վրայ յանգեցրեց թէ կապիտալ շինարարութեան, թէ հիպոթեկային վարկաւորման ճգնաժամի:
Իսկ դրանից էլ բացի, երեւի թէ այն բոլոր սփիւռքահայերը, որոնք ցանկութիւն ունէին տուն գնել Հայաստանում, արդէն իսկ գնել են եւ արդէն որեւէ բնակարան չի մնացել, որից կերեւայ Արարատը:
Հիմա թերեւս եկել է Արարատին "չնայող" բնակարանները վաճառելու ժամանակը: Կասկած չկայ, որ թուրքերին կը հետաքրքրեն հէնց այդպիսի բնակարանները: Իսկ եթէ նոյնիսկ համարենք, որ թուրքերն էլ կը ցանկանան գնել բնակարաններ, որոնք "կնայեն" Արարատին (չէ որ կարող են լինել ճաշակով թուրքեր, իսկ բացի այդ էլ թուրքերի մի զգալի մասի արմատները հայկական են ու առնւազն ենթագիտակցութիւնը կարող է իր դերը կատարել), ապա միեւնոյն է, Արարատին չնայող բնակարանները կրկին կը վաճառւեն: Բացատրեմ, թէ ինչպէս:
Բանն այն է, որ եթէ պարզ դառնայ, որ թուրքերը Հայաստանում ուզում են բնակարան գնել, այն էլ այնպիսի բնակարան, որից կերեւայ Արարատը, մինչ այդ Արարատին "նայող" բնակարաններ գնած սփիւռքահայերի համար դա կարող է իսկական շոկ լինել: Բնականաբար նրանք չեն հանդուրժի, որ նոյն բնակարանային ճաշակն ունենան թուրքերի հետ: Այդ իսկ պատճառով, շատ հաւանական է, որ Արարատին "նայող" բնակարան գնած սփիւռքահայերը նմանատիպ բնակարան գնելու ցանկութիւն ունեցող թուրքերի ինադու, որպէսզի չլինեն նրանց հետ համաճաշակ, կսկսեն վաճառել իրենց գնած բնակարանները եւ գնել բնակարաններ, որոնցից Արարատը չի երեւում:
Այսինքն, հայ-թուրքական յարաբերութիւնն առնւազն կը փրկի Հայաստանի անշարժ գոյքի շուկան, ինչը մուլտիպլիկատիվ էֆէկտի շնորհիւ կանդրադառնայ ամբողջ տնտեսութեան վրայ: Իսկ թերահաւատները կարծում են, որ տնտեսական էֆէկտի մասին իշխանութեան հաւաստիացումները արհեստածին են: Դրանք միանգամայն իրատեսական են. ընդամէնը մի անշարժ գոյքի ոլորտի համատեքստում մենք տեսանք, թէ ինչ մեծ պոտենցիալ ունի հայ-թուրքական յարաբերութիւնը:
Իսկ յետոյ թուրքերն իրենց գնած բնակարանները վարձով կտան բնակարանի կարիք ունեցող հայաստանցիներին, որոնք բնականաբար չեն կարող իրենք ձեռք բերել բնակարան, քանի որ նախ հայ-թուրքական բարեկամութեան տեսանկիւնից գեղեցիկ չի ստացւի, եթէ մենք ոչ թէ թուրքերին թոյլ տանք բնակարան գնել, այլ մենք գնենք բնակարանները: Իսկ դրանից բացի էլ, բնակարանների գներն այնպէս կաճեն, որ Հայաստանի քաղաքացիները երազում անգամ չեն կարող մրցակցել թուրքերի հետ բնակարան գնելու հարցում: Կը մնայ միայն թուրքերից բնակարան վարձելը... (Հայրենիքում) : Բայց դա էլ կլինի դրական շարժ:

Թուրքերը հայաստանցիներին աւելի էժան կտան բնակարանը վարձով, քան թէ կտային կամ տալիս են հայաստանցի բնակարանատէրերն իրենց հայրենակիցներին: Թուրքերը էժան տւող են, "թանկաբազար" չեն, ինչպէս յիշատակում են տարեց հայաստանցիները խորհրդային տարիներից, երբ Հայաստանի շուկաներում առեւտուր անող հայաստանաբնակ ադրբեջանցիները բաւական էժան էին վաճառում իրենց գիւղմթերքը, քան հայ գիւղացիները:
Այնպէս որ, թուրքերի գալով, Հայաստանի անշարժ գոյքի շուկայում բնակարանների գները կթանկանան, բայց փոխարէնը մեծ հաւանականութիւն կայ, որ կէժանանան վարձով տրւող բնակարանները: Թէեւ կա իհարկէ մի լուրջ խնդիր: Բանն այն է, որ հայ-թուրքական յարաբերութեան այդօրինակ ջերմացման հետեւանքը գուցէ լինի այն, որ Հայաստանում կը գայ մի ժամանակ, երբ բնակարան թէ վաճառողները, թէ գնողները, թէ վարձողները կարող են լինել առաւելապէս թուրքեր:

ՋԵՅՄԶ ՅԱԿՈԲԵԱՆ
Վ.– Այսպիսով, նախ հայրենիքը ծախում ենք թուրքերին, եւ ապա վարձում, կամ գնում ենք նրանցից... Ինչպէս կատարւում է Մեղրիում... Թքնեմ ես...
0 Պատգամ:
Post a Comment