ՄԱՄԵԴԵԱՐՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԼՂ-ԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԱՐԴԱՐ
ԼՈՒԾՈՒՄ Է
Երեւան (Երկիր) -
Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարութիւն տրամադրելը հակամարտութեան արդար ու տեւական լուծում կը լինի, յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը` երէկ ելոյթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի` Աթէնքում անցկացւող նիստում:
«Այս տարին յիշարժան դարձաւ երկու երկրների նախագահների միջեւ հանդիպումների ինտենսիւութեան եւ առայժմ չլուծւած հարցերի շուրջ մանրամասն ու ամենայն խորութեամբ ընթացած քննարկումների առումով»,- ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի` յայտարարել է Մամեդեարովը եւ աւելացրել. «Ես պէտք է ընդունեմ, որ դրական դինամիկայ կայ վերջին բանակցութիւններում, եւ երկու կողմերը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնել են արագացնել բանակցութիւնները»:
«Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշումը եւ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ ու համագործակցւած համակեցութեան կողմնակից է: Սա հիմք կստեղծի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների բնականոնացման: Եւ «ադրբեջան»ի կազմում Լեռնային Ղարաբաղին «ինքնակառավարման իրաւունք»ի տրամադրումը արդար ու տեւական լուծում կը լինի...:

Այն նաեւ կարող է զգալիօրէն նւազեցնել լարւածութիւնը եւ մարտահրաւէրները տարածաշրջանում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Մենք Ադրբեջանում հաստատակամօրէն հաւատում ենք, որ հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացւած (զաւթւած...) տարածքներից հաստատագրւած ժամկէտներում հսկայական հնարաւորութիւններ կը բացի տարածաշրջանի համար` ապահովելով կանխատեսելիութեան, զարգացման եւ իւրաքանչիւրի ու ամբողջ տարածաշրջանի համար նպաստաւոր միջավայր»,- ամփոփել է իր խօսքը Էլմար Մամեդեարովը:

0 Պատգամ:
Post a Comment