Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնոմ
12:12 / 07.12.2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 6-ին մեծ պատւիրակութեամբ մեկնեց ԱՄՆ։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական պատւիրակութեանը Վաշինգտոնում դիմաւորել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը։

Թուրքական պատւիրակութիւնը տեղաւորւել է Սպիտակ տան մօտակայքում գտնւող Willards Intercontinental հիւրանոցում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը տեղի կունենայ դեկտեմբերի 7-ին, տեղի ժամանակով 11.30-ին, Սպիտակ տանը։ Հանդիպումից անմիջապէս յետոյ կը կազմակերպւի համատեղ մամուլի ասուլիս։
Իսկ տեղի ժամանակով 14.00-ին անցկացրած հանդիպման թեմայով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդէս կը գայ առանձին մամուլի ասուլիսով։
NEWS.am-ը յիշեցնում է, որ թուրքական մամուլում նշւում է, որ Էրդողան-Օբամա հանդիպման առանցքային թեմաներն են՝ Իրանի միջուկային խնդիրը, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման, Ղարաբաղի, Կիպրոսի, քրդական հարցի կարգաւորման, Աֆղանստան յաւելեալ զօրքեր ուղարկելու, Իսրայէլ-Թուրքիա լարւած յարաբերութիւնների խնդիր։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment