Ամերիկահայերը Սերժ Սարգսեանին կոչ են անում Օբամայի հետ դէմ առ դէմ խօսել
Ցեղասպանութեան ճանաչման
մասին
«կոչ ենք անում Սերժ Սարգսեանին հաւատարիմ մնալ իր խոստմանը և զերծ մնալ այսպէս կոչւած «պատմական յանձնաժողովի» յիշատակումից»

12:56 • 12.04.10
ԱՄՆ-ում գործող հայկական քաղաքացիական, կրօնական և հասարակական առաջատար կազմակերպութիւնները Սերժ Սարգսեանին կոչ են անում վաշինգտոնեան այցի ընթացքում յորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։
Ինչպէս հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը, ԱՄՆ հայկական կազմակերպութիւնները ապրիլի 9-ին թւագրւած նամակում Սերժ Սարգսեանին կոչ են անում կանխել Հայ-թրքական արձանագրութիւնները շահարկելու միջոցով միջազգային հանրութեան կողմից Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի կասեցմանն ուղղւած Թուրքիայի կառավարութեան ջանքերը։
Ամերիկայի հայկական կազմակերպութիւնները նաև կոչ են արել Սերժ Սարգսեանին հաւատարիմ մնալ իր խոստմանը և զերծ մնալ այսպէս կոչւած «պատմական յանձնաժողովի» յիշատակումից, և ուղղակիօրէն յորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և այլ երկրների առաջնորդներին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ Նամակի հեղինակները նաև յորդորել են ՀՀ նախագահին յայտարարել, որ Հայ–թրքական արձանագրային գործընթացը չի կարող շարունակւել՝ հաշւի առնելով ողջ գործընթացում «Թուրքիայի ապակառուցողական և թշնամական դիրքորոշումը»։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment