Milliyet.–
Օբաման Էրդողանից պահանջելու է հրաժարւել Ղարաբաղեան նախապայմանից

16:31 • 12.04.10
Թրքական Milliyet օրաթերթը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնեան այցելութեանը, գրում է, որ թուրք վարչապետին Միացեալ Նահանգների մայրաքաղաքում դժւար օրեր են սպասւում:
«Էրդողանին Վաշինգտոնում սպասւում է դիւանագիտական դժւար քննութիւն: Կը տեսնենք, թէ նրան Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին ինչպէս կը յաջողւի շարունակել կատարել Իրանի փաստաբանի դերը: Դեռ աւելին, շրջանառւող լուրերի համաձայն` գագաթնաժողովի շրջանակում սպասւում է Օբամա-Սարգսեան-Էրդողան եռակողմ հանդիպում: Եթէ այդ հանդիպումը տեղի ունենայ, Օբաման Անկարայից պահանջելու է Ղարաբաղեան հիմնախնդիրն այլևս չշաղկապել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին»,- գրում է թրքական պարբերականը։
Tert.am

0 Պատգամ: