Էրդողան.– Թուրքիան չի կարող հայերի սպանութիւնը ճանաչել իբրեւ ցեղասպանութիւն
13:47 / 13.04.2010
«Թուրքիան չի կարող ընդունել այն փաստը, որ Օսմանեան կայսրութիւնում հայերի 1915 թւականի սպանութիւնները ցեղասպանութիւն են եղել»,- ամերիկեան «CNN» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նաեւ համոզմունք է յայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի ցեղասպանութիւն բառը։
«Դա այն է, ինչին ես սպասում եմ։ Մինչ օրս ամերիկացի ոչ մի նախագահ չի արտասանել այդ բառը։ Ես հաւատում եմ, որ Օբաման նոյն կերպ կը վարւի»,- նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ պատերազմի տարիներին հայերի սպանութիւնների կողքին կորուստներ է ունեցել նաեւ թուրք ժողովուրդը։
NEWS.am-ը յիշեցնում է, որ 1981 թ. ապրիլի 21-ի իր ելոյթում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռէյգանը հայերի 1915 թւականի սպանութիւնները Ցեղասպանութիւն է անւանել։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment