Ղարաբաղի իշխանութիւնները դարձել են Հայաստանի վարած քաղաքականութեան պատանդը
12:40 • 13.04.10
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց, որ ինքը դէմ է ԼՂ վերադարձին բանակցային սեղանի շուրջ, քանի դեռ շարունակւում է բանակցային ներկայ օրակարգը։
«Ղարաբաղի իշխանութիւնները դարձել են Հայաստանի կողմից վարւող քաղաքականութեան պատանդը»,- ասաց Մելիքեանը:
Արման Մելիքեանի խօսքով` «Ներկայիս բանակցային օրակարգն սկսւում է 1992 -ից, մինչդեռ իրական խնդիրն առաջացել է 1988թ., երբ ադրբեջանցիների բռնաճնշումներին Ղարաբաղի ժողովուրդը հակադրեց անկախ ապրելու իր իրաւունքը, ինչն էլ պատճառ դարձաւ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը»,- ասաց նա։
ԼՂ նախկին արտգործնախարարն ընդգծեց, որ Ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացի տրամաբանութիւնը սխալ է. եթէ բանակցութիւնները ճիշտ կէտից սկսւած լինէին, ապա միջազգային հանրութեանը հնարաւոր կլինէր ճիշտ ներկայացնել խնդիրը։
Tert.am

0 Պատգամ: