Ադրբեջանում մեծանում է ընդդիմադիր կուսակցականների թիւը
Խորհրդարանական ընտրութիւնների մօտենալուն զուգահեռ` Ադրբեջանի իշխանութիւնները բնակչութեան մէջ ընդդիմութեան նկատմամբ հաւատը ոչնչացնելու նպատակով դիմում են տարբեր մեթոդների, այդ թւում` զանազան ձևերով արշաւներ են սկսում ընդդիմադիր կուսակցութիւնների դէմ:
Թէև շատ դէպքերում այդ արշաւներն արդիւնաւէտ չեն, սակայն իշխանութիւնը չի հրաժարւում հակաքարոզչութեան իր այդ ձևերից, գրում է մուսավաթ.քոմը:
Ընդդիմութեան դէմ իշխանութիւնների սկսած արշաւի վերաբերեալ «Ենի մուսավաթ»-ի հարցումներին ի պատասխան` Ադրբեջանի «Ումիդ» (Յոյս) կուսակցութեան գլխաւոր խորհրդի ղեկավար Էնվէր Աղազադեն ասել է, որ ընտրութիւններից առաջ կուսակցութեանն անդամագրւելու դիմում են ներկայացրել մեծ թւով ճանաչւած մարդիկ: «Կուսակցութեան շարքերի ընդլայնումը մշտական բնոյթ է կրում: Սակայն ընտրութիւններից առաջ կուսակցութեանն անդամագրւելու ցանկութիւն են յայտնել մեծ թւով հանրայայտ մարդիկ: Կուսակցութեանն անդամագրւողների մեծամասնութիւնը երիտասարդներ են»,- ասել է նա:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցութեան գլխաւոր խորհրդի նախագահ Հասան Քերիմովը նոյնպէս հաւաստիացրել է, որ մեծ ներհոսք է սկսւել դէպի կուսակցութիւն: «Մի քանի օր առաջ 12 երիտասարդ է անդամագրւել կուսակցութեանը: Շրջանային կազմակերպութիւններից ստացւած տեղեկութիւնների հիման վրայ կարող ենք ասել, որ Ժողճակատին անդամագրւողների թիւը շատ մեծ է»,- ասել է Հ.Քերիմովը:
«Մուսավաթ» կուսակցութեան փոխնախագահ Մեհման Ջավադօղլուն ասել է, որ կուսակցութեանն անդամագրւելու աւելի շատ դիմումներ ստացւում են շրջանային կազմակերպութիւններում. «Ընտրութիւնների շէմին կուսակցութեանն անդամագրւողների թիւն աճել է ոչ միայն Բաքւի, այլև շրջանային կազմակերպութիւններում»:
Ադրբեջանի դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահ Հասրեթ Ռուստամովի խօսքերով էլ, Ադրբեջանում մշտապէս նկատւող կուսակցական պասիւութեան ֆոնին` այս անգամ մեծ թւով մարդիկ ցանկութիւն են յայտնել անդամագրւել իրենց կուսակցութեանը:

13.04.2010, 17:47
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment