Քլինթոնն ու Դաւութօղլուն քննարկել են Հայ-թրքական յարաբերութիւնները
01:58 • 14.04.10
Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն:
Ինչպէս աւելի ուշ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարութեան մամուլի խօսնակ Ջ. Քրոուլին, հանդիպման գլխաւոր թեման եղել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, մասնաւորապէս, քայլերը, որ պէտք է իրականացնեն կողմերը այդ գործընթացում առաջըթաց ապահովելու նպատակով: Քրոուլին նաև տեղեկացրել է, որ Քլինթոնը կը մասնակցի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիմանը
Ըստ պետքարտուղարութեան խօսնակի՝ արտգործնախարարները բաւականաչափ ժամանակ չեն ունեցել Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար և կը հանդիպեն ևս մէկ անգամ, նախքան Դաւութօղլուն կը վերադառնայ Անկարա:
Ըստ պետքարտուղարութեան խօսնակի՝ արտգործնախարարները բաւականաչափ ժամանակ չեն ունեցել Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար և կը հանդիպեն ևս մէկ անգամ, նախքան Դաւութօղլուն կը վերադառնայ Անկարա:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment