France-Soir».– Էրդողանը սառեցրեց անգամ նրանց եռանդը, ովքեր կողմ էին Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը


«Նա շարունակում է հերքել այն ժողովրդի Ցեղասպանութիւնը, որից փրկւածներին օտար է համարում իրենց իսկ հողի վրայ…»


13:13 / 15.04.2010
NEWS.am-ը հրապարակում է «France-Soir»-ի էջերում լոյս տեսած Ալեքսանդ դել Վալէի «Ժամանակագրութիւն. Թուրքիայի վարչապետ Էրդողանի տարօրինակ այցը Փարիզ» վերնագրով յօդւածը։
«Իր անհանգստութիւն առաջ բերող խօսքերով „Արդարութիւն եւ զարգացում“ կուսակցութեան առաջնորդը սառեցրեց անգամ նրանց եռանդը, ովքեր կողմ էին Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը, ովքեր ի դէմս նրա տեսնում էին Արեւմուտքի դաշնակցի եւ շրջանի միակ քաղաքակիրթ երկրի։ Սկզբում Էրդողանը քննադատութիւնների ենթարկեց Իսրայէլին։ Նա յայտարարեց, որ Իսրայէլը „Մերձաւոր Արեւելքի վտանգն է ողջ աշխարհի համար“։
Էրդողանը շարունակեց վատացնել իր վիճակը վերջին շաբաթների ընթացքում. նա սպառնաց „վտարել Թուրքիայում ապօրինի բնակւող 100 հազար հայերին“։ Նա շարունակում է հերքել այն ժողովրդի Ցեղասպանութիւնը, որից փրկւածներին օտար է համարում իրենց իսկ հողի վրայ… Էրդողանը մեղադրում է հայկական Սփիւռքին Թուրքիային վարկաբեկելու համար»։
Այո, անպատկառութիւնը հերիքում է նրան, ով հերքում է 1.5 միլիոն հայերի Ցեղասպանութիւնը։ Վերջապես, Թուրքիայի վարչապետը, ով չի հասկանում ԵՄ-ում իրեն տեսնել չցանկացող Փարիզին, ասել է, որ Ֆրանսիան պէտք է փոխւի, եւ որ Սարկոզին կը փոխի իր դիրքորոշումը Թուրքիա կատարած այցից յետոյ։

NEWS.am

0 Պատգամ: