Լարի Քինգն ամուսնալուծւում է 8–րդ անգամ
18:22 • 15.04.10
Ամերիկեան հեռուստատեսութեան կենդանի լեգենդ, CNN հեռուստաալիքի անփոխարինելի հաղորդավար Լարի Քինգն ու իր կինը դիմել են դատարան ապահարզան ստանալու նպատակով։
Նրանք ամուսնացած են արդէն 13 տարի և ունեն 9-ամեայ և 11-ամեայ որդիներ։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ապահարզանի փաստաթղթերի համաձայն՝ 76-ամեայ Քինգը համաձայն է որդիների համատեղ խնամակալութեանը, սակայն չի ցանկանում ապահարզանից յետոյ հոգալ կնոջ՝ 50-ամեայ Շոն Սաուտվիկ Քինգի ծախսերը։ Վերջինս պնդում է, որ երեխաների խնամակալութեան իրաւունքը պէտք է տան իրեն։
Որպէս ամուսնալուծութեան պատճառ՝ զոյգը նշել է «անյաղթահարելի տարաձայնութիւնները»։ Քինգն ամուսնացել է ութ անգամ, երկու անգամ՝ միևնոյն կնոջ հետ։ Նա ունի 5 զաւակ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment