Հայերի ու ադրբեջանիցների միջև Մոսկւայում ընդհարում չի եղել
Պաշտպանութեան Նախարարութիւնը հերքում է

17:47 • 06.05.10
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է այն տեղեկութիւնը, ըստ որի` նախօրէին Մոսկւայում ընդհարում է տեղի ունեցել Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև:
«Նման բան ընդհանրապէս չի եղել, այդ տեղեկատւութիւնը չի համապատատասխանում իրականութեանը»,- Tert.am-ին ասաց ՀՀ պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Սէյրան Շահսուվարեանը:
Յիշեցնենք, որ զինւորական Milaz.Info կայքը տեղեկացրել էր, թէ երէկ Մոսկւայում զանգւածային բախում է տեղի ունեցել Հայ և ադրբեջանցի զինւորականների միջև, ովքեր Ռուսաստանում են Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցութեամբ կազմակերպւելիք շքերթին մասնակցելու նպատակով:
Ըստ տեղեկութեան` բախումը հրահրել են Հայ զինւորականները, ովքեր առջևից քայլերթ կատարող ադրբեջանցիների հասցէին նկատողութիւն են հնչեցրել:
Ըստ աղբիւրի, բախումն աւարտւել է յատուկ ջոկատայինների միջամտութեան շնորհիւ։ Հաղորդւում է, որ երկու կողմում էլ վիրաւորներ կան։
Կայքը նաև նշում է, որ շքերթի կազմակերպիչները քննարկել են հայերին և ադրբեջանցիներին շքերթի մասնակցութիւնից զրկելու հարցը:
Նշենք, որ այս տեղեկութիւնը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը։
Tert.am

0 Պատգամ: