Հայրենիքը կրկին վտանգւած է և իր հերոս զաւակների պաշտպանութեան կարիքն է զգում


12:36 • 08.05.10
Շուշիի ազատագրման օրւայ առթիվ Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութեան կենտրոնական վարչութիւնը շնորհաւորում է Արցախեան ազատամարտի և Շուշիի ազատագրման համար մարտնչած հերոսներին:
ՍԴՀԿ Կոնտրոնական վարչութեան տարածած հաղորդագրութիւնում նշւում է.
«Արցախը վտանգւած էր. դուք` անտեսելով բոլոր արհաւիրքներն ու արհամարքելով մահը, դիւցազնական ոգու կանչով պաշտպան կանգնեցիք մեր հայրենիքին և փառքով պսակեցիք Ձեր կեանքը:
Դժբախտաբար բարոյազուրկ, կրիմինալ վարչախմբի համար հերոսութիւնն ու հայրենասիրութիւնը վաղուց արժեզրկւած գաղափարներ են: Նրանց արժէհամակարգի սրբութեան սրբոցը ` իշխանական աթոռն ու փողն է և յանուն այդ «մեծագոյն արժէքների» պատրաստ են վաճառքի հանել ամէն ինչ, այդ թւում նաև Ձեր արեան գնով ազատագրւած Արցախը:
Մայր Հայրենիքը կրկին վտանգւած է և այն իր հերոս զաւակների պաշտպանութեան կարիքն է զգում:
Ձեր սխրանքի ու անձանազոհութեան, ձեր կեանքի և արեան գնով ազատագրւած Արցախը մեզ միաւորման կոչ է անում: Չենք ընկրկելու ոչ մի բիրտ ուժի առջև և միասնաբար ու միակամ կասեցնելու ենք ամէն մի դաւաճանութիւն:
Փառք ու պատիւ Շուշիի ազատագրման հերոսներ Սասուն Միքայէլեանին, Ժիրայր Սեֆիլեանին և բոլոր ազատամարտիկներին»:

Tert.am

0 Պատգամ: