Սերժ Սարգսեանը Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Յովհաննէս Բաղրամեանի գերեզմանին



19:51 / 08.05.2010
Աշխատանքային այցով Մոսկւայում գտնւող նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Յովհաննէս Բաղրամեանի գերեզմանին: ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակներ են դրւել նաեւ զրահատանկային զօրքերի մարշալ Համազասպ Բաբաջանեանի, աւիացիայի մարշալ Խուդեակով-Խամփերեանցի եւ ծովակալ Իսակովի յուշարձաններին:
Այնուհետեւ ՌԴ նախագահի մերձմոսկուեան Գորկի նստավայրի ընդունելութիւնների տանը տեղի է ունեցել Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը և ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկութեամբ քննարկւել են միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Մասնաւորապէս` անդրադարձ է եղել ՀԱՊԿ գործողութեան տարածքում առկայ խնդիրներին` կանգ առնելով Ղրղզստանում իշխանափոխութիւնից յետոյ ստեղծւած իրավիճակի վրայ:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին որոշակի մանրամասներ է ներկայացրել ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կնքած` Ռազմավարական սպառազինութիւնների մասին նոր պայմանագրի վերաբերեալ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: