Անգլիայի առաջնությիւն Չելսին` Անգլիայի չեմպիոն


09:38 • 10.05.108
անպատասխան գնդակ ուղարկելով «Ուիգանի» դարպասը` Լոնդնի «Չելսին» ևս մէկ անգամ հաստատեց, որ ընթացիկ մրցաշրջանում ամէնաուժեղն է անգլիական Պրեմիէր լիգայում:
Դիդյե Դրոգբայի հեթ-տրիկը, Նիկոլյա Անելկայի դուբլն ու Սալոմոն Կալուի, Ֆրենկի Լեմպարդի և Էշլի Քոուլի գոլերը «արիստոկրատների» արշաւի արժանի աւարտն էին: Կարլօ Անչելոտին տօնեց իր առաջին յաջողութիւնը Մառախլապատ Ալբիոնում:
«Չելսիի» հետապնդող «Մանչեսթեր Եունայթեդը» նոյնպէս խոշոր հաշւով առաւելութեան հասաւ իր մրցակցի նկատմամբ: Չորս անգամ «կարմիր դևերը» գրաւեցին «Ստոկի» դարպասը, բայց դա էլ չօգնեց սըր Ալէքսի թիմին նւաճել տիտղոսը:Երրորդ տեղը պահպանեց «Արսենալը», որը 4:0 հաշւով յաղթեց «Ֆուլհեմին»:
«Լիվերպուլը» չկարողացաւ օգտւել 6-րդն ընթացող «Ասթոն Վիլլայի» սայթաքումից և 0:0 աւարտեց արտագնայ հանդիպումը Պրեմիէր լիգան լքող «Հալլի» հետ: Այսպիսով, յաջորդ մրցաշրջանում մերսիսայդցիները հանդէս կը գան Եւրոպայի Լիգայում, և կսկսեն իրենց ելոյթները երկրորդ ամենահեղինակաւոր ակումբային մրցաշարում որակաւորման երրորդ փուլից:Բարձրագոյն խումբը լքում են «Հալլը», «Բարնլին» և «Պորթսմուտը»: Այս մասին յայտնում է armsport.am-ը։
Առաջնութեան լաւագոյն ռմբարկուն է Դիդյէ Դրոգբան, ով 29 գոլի հեղինակ դարձաւ:
Անգլիայի առաջնութիւն. 38-րդ տուր
Մայիսի 9Վեսթ-Հեմ - Մանչեսթեր Սիթի` 1:1Գոլերը` 1:0 - Բոա Մորտե (17), 1:1 - Րայթ-Ֆիլիփս (21)
Հալլ- Լիվերպուլ` 0:0
Էվերթոն - Պորթսմուտ` 1:0Գոլը` 1:0 - Բիլյալետդինով (90)
Բարնլի - Տոտենհեմ-` 4:2Գոլերը` 0:1 - Բեյլ (3), 0:2 - Մոդրիչ (32), 1:2 - Էլիոտ (42), 2:2 - Կորկ (55), 3:2 - Պատերսոն (71), 4:2 - Տոմպսոն (88)
Բոլթոն - Բիրմինգեմ` 2:1Գոլերը` 1:0 - Դևիս (32), 2:0 - Կլասնիչ (58), 2:1 - Մակֆադեն (76)
Մանչեսթեր Եունայթեդ - Ստոկ` 4:0Գոլերը` 1:0 - Ֆլետչեր (31), 2:0 - Գիգզ (38), 3:0 - Հիգինբոտամ (54, ինքնագոլ), 4:0 - Պակ Ջի Սուն (84)
Ասթոն Վիլլա - Բլեքբերն` 0:1Գոլը` 0:1 - Դանն (84, ինքնագոլ)
Արսենալ - Ֆուլհեմ` 4:0Գոլերը` 1:0 - Արշավին (21), 2:0 - վան Պերսի (26), 3:0 - Բեյրդ (38, ինքնագոլ), 4:0 - Վելա (84)
Չելսի - Ուիգան` 8:0Գոլերը` 1:0 - Անելկա (6), 2:0 - Լեմպարդ (32, 11-մետրանոցից), 3:0 - Կալու (54), 4:0 - Անելկա (57), 5:0 - Դրոգբա (63), 6:0 - Դրոգբա (68, 11-մետրանոցից), 7:0 - Դրոգբա (80), 8:0 - Քոուլ (90)


Tert.am

0 Պատգամ: