Հայկական ներկայացում` Նիւ Եորքում

Նիւ Եորքի թատերական ինստիտուտի բեմահարթակում ներկայացւեց ամերիկահայ անւանի թատերագիր-ռեժիսոր Հրանտ Մարգարեանի «Լռութիւն բոլորաձեւ ծիածանի մէջ» պիէսը` անգլերէն լեզւով:
Պիէսի բեմադրութիւնը իրականացրել էր Ռասել Սեյջ քոլէջի թատերական բաժնի վարիչ, ռեժիսոր` պրոֆեսոր Դէյվիդ Բեյկերը:
Բեմադրութեանը մասնակցում էին թատրոնի եւ հեռուստաֆիլմերի ճանաչւած ամերիկացի դերասաններ` Ռոն Կոմորան, Ջոն Ռոմեոն, Դյվիդ Բանսը, Ջոն Սկալան:
Հանդիսատեսը ջերմութեամբ ընդունեց Շուշանի դերակատար` ճանաչւած դերասանուհի, ազգութեամբ Հայ Լորէինէ Սրապեանին, որի դերակատարումը յուզիչ էր եւ տպաւորիչ:
Բեմադրութիւնը մի պատմութիւն էր Հայ կնոջ ու նրա հոգեկան ապրումների մասին: Նա կորցնում է իր 4 տարեկան որդուն եւ փրկւելով 1915 թւականի ջարդերից` իր կեանքի նպատակն է դարձնում գտնել կորած զաւակին:
Ներկայացումից յետոյ տեղի ունեցաւ ողջ ստեղծագործական խմբի հանդիպումը հանդիսատեսի հետ:
Իր եզրափակիչ խօսքում պիէսի հեղինակ Հրանտ Մարգարեանը շնորհակալութիւն յայտնեց դերասաններին, Նիւ Եորքի արւեստասէր հանդիսատեսին եւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ներկայ գտնւեցին ներկայացման պրեմիէրային:
Ի դէպ, սա առաջին դէպքն է, որ Նիւ Եորք նահանգի թատերական ինստիտուտը ներկայացնում է հայ թատերագրի ստեղծագործութիւնը:


Ռոբերտ Կարապետեան
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակի
«Ա+1»

0 Պատգամ: