Սերժ Սարգսեանը մեկնում է Մոսկւա

13:15 / 07.05.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը վաղը` մայիսի 8-ին մեկնում է Մոսկւա` մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ երկրների ոչ պաշտօնական գագաթնաժողովին եւ Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 65-ամեակին նւիրւած տօնական միջոցառումներին:
Ըստ նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանեանի, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը նախատեսւած է շաբաթ օրը` մայիսի 8-ին:
Յիշեցնենք, որ մայիսի 9-ին Մեծ հայրենականում յաղթանակի 65-ամեակի տօնակատարութիւններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, Մոսկւայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսւած չէ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: