Աբդուլլահ Գիւլն ունկնդրել է Հայկական «Սարը գելին» երգը հէնց հայերէն
11:01 • 07.05.10
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը յայտնի թուրք բանաստեղծ Եունուս Էմրեի յիշատակին նւիրւած միջոցառումների շրջանակում երէկ այցելել է Էսքիշեհիր:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` միջոցառման ընթացքում ի պատիւ Աբդուլլահ Գիւլի Անթաքիայի, Քաղաքակրթութիւնների երգչախումբը հայերէն կատարել է Թուրքիայում շատ յայտնի և սիրւած «Սարը գելին» (Սարի աղջիկ) հայկական երգը:Նշենք, որ «Սարը գելին» երգն ունի նաև թուրքերէն տարբերակ: Այս երգը շատ էր սիրում և յաճախ երգում էր «Ակօս» շաբաթաթերթի երջանկայիշատակ խմբագրապետ Հրանտ Դինքը:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment