Նախկին փոխնախարար.–
Լեւոն Տէր-Պետրոսեանը չէր կարող տեղեակ չլինել Շուշիի գրաւումից
17:05 / 07.05.2010
Այսօր պաշտպանութեան նախկին փոխնախարար Վահան Շիրխանեանն անդրադարձել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսեանի այն յայտարարութեանը, ըստ որի՝ 1992-ին Լևոն Տէր-Պետրոսեանը խոհեմ, խելացի չգտնւեց, որ չվերցրին Նախիջևանը:
Այս կապակցութեամբ Շիրխանեանն ասել է. «Նախիջեւանը գրաւելու համար այն ժամանակ բաւարար էր ընդամէնը մի ջոկատ: Իսկ ՀՅԴ-ն չունէր այդ ջոկատը: Այն ժամանակ անկառավարելի ջոկատները թափառում էին Հայաստանի ամբողջ տարածքում: Նախիջեւանը գրաւելու համար պէտք էր ընդամէնը մէկ ջոկատ: Թող մտնէին գրաւէին, էդ էլ կլիներ նրանց վաստակը: Իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանի խոհեմութիւնը, այդ պահին, ես կարծում եմ, այն է, որ ինքը շատ լաւ պատկերացնում էր, թէ ինքն ինչպիսի վիճակի մէջ կըդնի Հայաստանը, եթէ ունենայ երկու-երեք ճակատ»:
Նրա խօսքով, մի բան է, երբ պետութիւնն է մտնում Նախիջեւան, ուրիշ բան է, երբ անկառավարելի ջոկատն է մտնում այդ տարածք: «Ժողովուրդը փախչում էր այնտեղից, սահմանները ջարդել էին դէպի Պարսկաստան ու Թուրքիա: Համարեա ժողովուրդ չէր մնացել, կանգնած էր խորհրդային75-րդ դիվիզիան, Թուրքիայի սահմանը փակել էր, եւ այն ժամանակ կարելի էր ամբողջը մարսել ինչ որ կերպ: Իսկ եթէ պետութիւնը դա անէր, դա անմարսելի էր լինելու», ասել է պաշտպանութեան նախկին փոխնախարարը:
Ինչ վերաբերում է շատ չարչրկւած այն տեսակէտին, թէ Լեւոն Տէր-Պետրոսեանը տեղեակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին, Շիրխանեանն ասել է, որ 1992 թւականին Հայաստանում այնպիսի իրավիճակ էր, որ Լեւոն Տէր-Պետրոսեանը չէր կարող տեղեակ չլինել Շուշիի գրաւումից:
Շիրխանեանը խորհուրդ է տւել սպասել, մինչև Լևոն Տէր-Պետրոսեանն ինքը կգրի՝ Իրան գնալուց տեղեա՞կ էր, որ 2 օր յետոյ Շուշին ազատագրւելու է, թէ՞ ոչ։ «Սպասենք՝ թող ինքն այդ բացայայտումն անի»,- նշել է նա:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment