ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը արձագանքել է ադրբեջանական քարոզչութեանը
14:24 / 07.05.2010
ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութեան ղեկավար Սաբիրօղլուի, ինչպէս նաեւ որոշ ադրբեջանցի քաղաքագէտների յայտարարութիւններին, որոնք կրկին փորձել են անւանարկել Հայկական բանակը:
«Ադրբեջանի քարոզչամեքենայի այս հերթական „ոգևորութեան“ առիթը ՀՀ պաշտպանութեան նախարարի յայտարարութիւնն էր այն մասին, որ հայկական զինւած ուժերը պէտք է հասնեն աշխարհի ուժեղագոյն բանակների մակարդակին: Ադրբեջանի ՊՆ „ագիտպրոպի“ աշխատակիցներին և նրանց հրահանգիչներին այս արտայայտութիւնը տարօրինակ է թւացել, թերևս այն պատճառով, որ սեփական բանակի մարտունակութեան մասին ադրբեջանցիները կարողանում են դատել միմիայն ռազմական բիւջէի մեծութեամբ, ձեռք բերւած հնամաշ սպառազինութեամբ և սեփական բանակում տիրող ամենաթողութեամբ»,- ասւած է ՊՆ յայտարարութեան մէջ:
«Ադրբեջանական բանակում պարբերաբար տեղի ունեցող զանգւածային սպանութիւններից, ինքնասպանութիւններից, ինքնախեղումներից ու բռնաբարութիւններից սեփական ժողովրդի ուշադրութիւնը շեղելու նպատակով, Ադրբեջանի քարոզչութեան „բանակային կոմիսարները“ սփոփւում են հայկական ԶՈՒ ստորաբաժանումներից մէկում տեղի ունեցած դէպքը օրեր շարունակ շահարկելով:
Դա ինքնին հասկանալի է. Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախաւը չի կարողանում ձերբազատւել պարտւածի բարդոյթից: Պատերազմի տարիներին, առնւազն երեք անգամ գերազանցելով սպառազինութեամբ ու մարդկային ռեսուրսով, օգտագործելով թուրք, ուկրաինացի, աֆղան, չեչեն և այլ վարձկանների, ադրբեջանական բանակը ծանր պարտութիւն կրեց և ստիպւած եղաւ ստորագրել պարտադրւած հրադադարը: Արագօրէն միմեանց յաջորդող Ադրբեջանի նախագահները այն ժամանակ ևս ամպագոռգոռ յայտարարութիւններ էին անում և իրենց ժողովրդին խոստանում գրաւել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանի մի շարք շրջաններ: Անցեալից դասեր քաղելու փոխարէն՝ Ադրբեջանը շարունակում է խօսել սպառնալիքների, վիրաւորանքների և զրպարտութեան լեզւով:
Մէկ անգամ ևս յայտարարում ենք. հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետութեան սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրաւելու և արժանի հակահարւած տալու հակառակորդին»,- ասւած է ՊՆ տարածած յայտարարութեան մէջ: Հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment