Թուրքիայում սէքս սկանդալը նոր թափ է հաւաքում՝ շրջւելով Էրդողանի դէմ
15:38 • 11.05.10
Թուրք յայտնի լրագրող Ուղուր Դիւնդարը սկանդալային յայտարարութիւն է արել` պնդելով, որ իր ձեռքում ժամանակին եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան պատգամաւորներից մէկի սեռական արկածների մասին պատմող տեսանիւթ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Ուղուր Դիւնդարը նման յայտարարութիւն է արել երէկ Arena խորագրով իր հաղորդման ժամանակ, որը նւիրւած է եղել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան նախագահ Դենիզ Բայքալի հրաժարականի թեմային:Ուղուր Դիւնդարը նշել է, որ իրեն ժամանակին ներկայացրել են «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութիւնից մի պատգամաւորի` ռուս աղջիկների հետ սեռական յարաբերութիւնները ներկայացնող մի տեսանիւթ, սակայն ինքը վերադարձրել է այն՝ առանց դիտելու:
Միևնոյն ժամանակ Դիւնդարը նշել է, որ ներկայ պահին այդ տեսանիւթն իր մօտ չէ:
Tert.am
1 Պատգամ:
Sireli baron Vardan
Dook arden oragan 600 hogi aytseloo oonek yev vesdah em vor amene oozoom en imanan dzer desagede Aram srahi yev Rostom dbrotsi masin.
Inchoo ek loor mnatsel. Mi jamanag menk dzer hodvadznerov shoonch eink sdanoom bayts dzer lerootyune mez door chi galis. Dook ayn jamanag hamarvoom eik vorbes joghoverdi sharjoomi arajnord. Dook bavaganin gazmagerbchagan pordz oonek, khenderoom enk loor chemenak.
Post a Comment