Ադրբեջանը գնե՞լ է «Եւրատեսիլը»
17:32 • 11.05.10
Ադրբեջանը նաւթային դոլարներով «Եւրատեսիլ» երգի մրցոյթում ապահովել է իր մասնակցի` Սաֆուրայի յաղթանակը: Այս մասին վերջին օրերին ակտիւ խօսակցութիւններ են շրջանառւում ռուսական ֆորումներում։
Ըստ ռուսական կայքերի` գործին ակտիւ մասնակցութիւն ունի ադրբեջանական մաֆիան:«Նման կերպ ադրբեջանական մաֆիան ցանկանում է ռևանշ վերցնել ռուսական մաֆիայից, որի ջանքերով Եւրատեսիլում յաղթեց Դիմա Բիլանը»,- գրում են ռուսական կայքերը:
Hurriyet պարբերականը այս առճակատումը բնութագրում է որպէս «ռուս–ադրբեջանական պատերազմ»։
Հետաքրքիր է, որ Սաուրան, որը, ի դէպ, դպրոցական է, մայիսի 13–ին և 14–ին համերգ կտայ Մոսկւայում։ Մինչ մրցոյթի բոլոր մասնակիցներն աւարտել են իրենց համերգային շրջագայութիւնները, Սաֆուրան նոր է սկսում այն։ Նա Օսլօ կը մեկնի Մոսկւայից։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment