Հայ պատանի օլիմպիականների թիւն աւելացաւ ևս մէկով


Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում անցկացւելիք պատանեկան օլիմպիական առաջին խաղերի Հայաստանցի մասնակիցների թիւն աւելացաւ ևս մէկով: Հրաձգութեան միջազգային ֆեդերացիան տեղ է յատկացրել երևանցի 18-ամեայ Ռոմիկ Վարդումեանին (ատրճանակ): Նա մրցումային որոշակի փորձ ունի, մասնակցել է աշխարհի, Եւրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնութիւններին` տեղ զբաղեցնելով մրցաշարային աղիւսակների միջին հորիզոնականներում: Այս մասին յայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայութիւնից:
Յիշեցնենք, որ Սինգապուր են մեկնելու նաև երկու ծանրորդ, մէկական ջիւդոյիստ և մարմնամարզիկ: Վարկանշային մրցումները շարունակւում են:

ԱՅՍՕՐ, 13:01
Aysor.am

0 Պատգամ: