Հայաստանը պէտք է մաքսիմալ դիմադրութիւն ցուցաբերի Չավուշօղլուին
«Ցինիկ, յայատյացութեամբ առլեցուն մարդ է Չավուշօղլուն»

14:24 • 11.05.10
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային Ժողովի պատգամաւոր, ՍԴՀԿ վարչութեան անդամ Վարդան Խաչատրեանը խօսեց ԵԽԽՎ նախագահ, ազգութեամբ թուրք Մևլութ Չավուշօղլուի Հայաստան կատարելիք այցի մասին` նշելով. «Այդ մարդն անընդհատ գործել է հայերի դէմ և այսօր գառան մորթի հագած գայլի կարգավիճակով եկել ու մեզ համոզում է, որ իր պաշտօնավարման տարիներին լաւ կը լինի»:
Խաչատրեանը յիշեց, թէ ինչպէս էր Չավուշօղլուն Սանկտ Պետերբուրգում անվտանգութեանը նւիրւած ֆորումում հայերին ագրեսոր և օկուպանտ (նախայարձակ եւ զակթիչ) համարել, իսկ հակափաստարկները լսելով` ձևացրել, թէ վիրաւորւած է և լքել դահլիճը: Ըստ նրա` Թուրքիան իրաւունք չունէր այդ ֆորումին մասնակցելու, սակայն Չավուշօղլուն, ադրբեջանական պատւիրակութեանը, խառնւելով ներս էր մտել՝ յատուկ հայերի հասցէին մեղադրանքներ հնչեցնելու համար:
«Ցինիկ, յայատյացութեամբ առլեցուն մարդ է գրաւել այդ պատշօնը, որին Հայաստանը պէտք է մաքսիմալ դիմադրութիւն ցուցաբերի: Հայկական կողմի հանդէպ այդ մարդը բացայայտ ատելութեամբ է լցւած: Մենք հազար մտածելու բան ունենք, պէտք է մտածենք` արժէ՞, որպէսզի նման մարդը գլխաւորի նման յանձնաժողով»,- նշեց բանախօսը:
Խաչատրեանը կարծում է, որ Հայաստանը պէտք է Չավուշօղլուի` Հայաստանի հասցէին հնչեցրած սուտ յայտարարութիւններին համարժէք պատասխան տայ:

Tert.am

0 Պատգամ: