Ռուս ֆիզիկոսի գեղարւեստական լուսանկարները կցուցադրւեն Երևանում
18:04 • 11.05.10
Մայիսի 12–ին Հայաստանի ազգային պատկերասրահում կը բացւի ռուս յայտնի ֆիզիկոս Եուրի Միլոսլավսկիի գեղարւեստական լուսանկարների ցուցահանդէս։
Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց պատկերասրահի գիտական գծով փոխտնօրէն Յասմիկ Յարութիւնեանը։
«Այդ աշխատանքները սովորական լուսանկարներ չեն։ Հեղինակն անւանում է գեղարւեստական լուսանկարներ։ Դրանք խորը փիլիսոփայութիւն ունեն»,– նշեց նա։
Ըստ Յարութիւնեանի՝ առաջին հայեացքից տպաւորութիւն է ստեղծւում, թէ Միլոսլավսկիի աշխատանքները իւղաներկ գործեր են։ Սակայն, վրձնահարւածները բացակայում են։
Նշենք, որ Միլոսլավսկին ծնւել է 1947թ. Յունւարի 31–ին։ Մանկութիւնն ապրել է Սարատովում։ 1980–ականների սկզբին նա տեղափոխւել է Նիւ–Եորք։ Լինելով մասնագիտութեամբ ֆիզիկոս՝ արւեստով սկսել է զբաղւել 1992թ.։

Թերթ

0 Պատգամ: