Հեծանւարշաւ՝ Երևանից Ստեփանակերտ
16:23 • 11.05.10
Այսօր մեկնարկել է Երևան-Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումեան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով յաղթանակի հեծանւավազքը:
Այս մասին յայտնում է ՀՀ սպորտի ու երիտասարդութեան հարցերով նախարարութեան կայքը։Այն մեկնարկել է Հանրապետութեան Հրապարակից` 20 մասնակիցներով: Մայիսի 12-ին մասնակիցները ժամանելու են ԼՂՀ Քաշաթաղի շրջան` անցնելով 300 կիլոմետր: Մայիսի 13-ին խումբը համալրւելու է տեղի մարզիկներով, և սկսելու է հեծանւարշաւը Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումեան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ-Ստեփանակերտ երթուղով, որը կազմում է շուրջ 400 կիլոմետր: Մայիսի 18-ին նախատեսւում է հեծանւային շքերթ` Շուշի-Ստեփանակերտ երթուղով (40 մասնակից), ինչպէս նաև խմբակային հեծանւավազքի մրցում ԼՂՀ մայրաքաղաքի հանրապետական մարզադաշտում:
Ծրագրի իրականացման անհրաժեշտութիւնը պայմանաւորւած է Հայ ժողովրդի մայիսեան փառաւոր յաղթանակների նշանակութեան գաղափարը Հայաստանի և Արցախի երիտասարդութեան շրջանում տարածելու, նրանց մէջ ազգային և հայրենասիրական գաղափարներն արմատաւորելու, Հայաստան-Արցախ երիտասարդական կապերն ամրապնդելու նպատակով:
Ծրագիրն իրականացւում է ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան և ԼՂՀ մշակոյթի նախարարութեան համագործակցութեամբ։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment