«Թուրքերը միշտ էլ գրելու են հնարովի պատմութիւն»Թուրքերը միշտ էլ գրելու են
հնարովի պատմություն»
Թուրքերը միշտ էլ գրելու են հնարովի պատմութիւն, միշտ էլ խեղաթիւրելու են պատմութիւնը, մեր խնդիրն է մեր օբյէկտիւ պատմութիւնը թարգմանել և օտար շուկայում տարածել, իսկ դրա համար որևէ պետական մօտեցում չկայ:
Aysor-ի հետ զրոյցում այս մասին ասաց ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի փոխնօրէն Կարէն Խաչատրեանը, ով մտավախութիւն յայտնեց, որ որքան էլ մեր պատմութիւնն օբյեկտիւ է, եթէ չի «արտահանւում» միջազգային շուկայ, այն կմնայ մեր ներսում:
Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն էլ նախ յիշեց Թուրքիայում գործող Թրքական պատմական պետական ընկերակցութեան մասին, որն զբաղւում է թրքական պատմութեան շարադրմամբ և հսկայական ֆինանսաւորում է ստանում կառավարութիւնից, ապա նաև նկատեց, որ միևնոյն է, լուրջ պատմաբաններն ընկերակցութեան գրած պատմութիւնն անւանում են խեղաթիւրում, քանի որ ներկայացւում է թրքական պատմութիւնը նորովի ու ըստ պատւերի:
«Ներկայումս էլ Թուրքիայում գրւում են ժամանակակից շրջանին վերաբերող գրքեր: Ցեղասպանութիւնը հերքող բոլոր գրքերը թրքական պատմական ընկերութեան այսպէս կոչւած պատմաբանների կողմից է գրւում` Եուսուֆ Հալաչօղլու, Հիքմեթ Օզդեմիր, Ջեմիլ Չիչեք, մի շարք այլ անձնաւորութիւններ»,- թւեց Ռ.Մելքոնեանը:

Ռուբէն Մելքոնեանը նշեց, որ պատմութիւնը հայկական թեմատիկայի շուրջ խեղաթիւրող պատմաբանները Թուրքիայում մեծ յարգանք են վայելում, իսկ Հայ թրքագէտներն ու պատմաբանները, թրքագէտի խօսքով, անդրադառնում են հէնց Թուրքիայի պատմութեանը, սակայն` օբյէկտիւ դիտարկմամբ: Այսպէս, Մելքոնեանը վստահ է` հետագայում Հայ պատմաբանների գրւած թրքական պատմութիւնը թուրք ժողովրդի համար կդառնայ իրականութեան հայելի:
Պատմութեան ինստիտուտի փոխտնօրէն Կարէն Խաչատրեանը նշեց, որ Հայ պատմաբանները թուրք պատմութիւն գրողների գործերին ծանօթանում են ինտերնետի միջոցով, քանի որ գրքերը Հայաստան չեն հասնում, ապա յիշեց, որ ինտերնետով էլ չեն կարողանում նորմալ ծանօթանալ օտար պատմութիւններին:

«Պատմութեան ինստիտուտի գործառոյթներն այնքան շատ են, որ դա լուրջ պետական աջակցութիւն և ֆինանսաւորում է պահանջում, մենք անգամ ինտերնետ չունենք, որ հսկենք, ծանօթանանք կամ պատասխանենք թուրք կամ այլ ազգերի պատմութիւններին: Բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց ամէն ինչ կանգնում է ֆինանսական միջոցների առջև: Դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը հազիւ հասնում է 55 հազար դրամի, գիտաշխատողը ստանում է 35 հազար դրամ և այդ գումարով նա ունակ չէ նման ծանր աշխատանքի»,- ասաց Կարէն Խաչատրեանը:Պատմաբանը տխրելու առիթներ շատ ունի, բացի 55 հազար դրամ աշխատավարձից, տեխնոլոգիաների աշխարհում ինտերնետի բացակայութիւնից: Ինչպէս յիշեց Կարէն Խաչատրեանը, Մոսկւայում որ գրախանութ մտնում ես` ռուսերէն լեզւով թրքական պատմական գրքերն են, թերթում ես և տեսնում, թէ ինչպէ՞ս է պատմութիւնը խեղաթիւրւում, իսկ հայկական պատմութեան մասին օբյէկտիւ գիրք գտնելն անհնար է:
«Գոնէ ռուսերէն լեզւով պէտք է մեր գրքերը հրապարակւեն: Ախր մենք ունենք գրած գրքեր, բայց ո՞ւմ են պէտք դրանք, դրանք միայն ներքին լսարանի համար են, իսկ մեր լսարանն արդէն իսկ գիտի մեր պատմութիւնը»,- նշեց պատմաբանը:
Հայոց Ցեղասպանութիւն թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի խօսքով, մեր պատմութիւնն արտահանելու առաջին դաշնակիցն այս հարցում թուրք գիտնականներն են, որոնց մի մասը գործում է Թուրքիայում, մի մասը դրսում, և ովքեր գրում են այն պատմութիւնը, որն արգելւած է Թուրքիայում:
«Միւս պատմաբանների կողմից պատմութիւն շարադրելը լուրջ հոգեբանական ազդեցութիւն թողնող աշխատանք է, այն կարող է քայքայիչ ներգործութիւն ունենալ, ընդհուպ մինչև փլուզումների առաջացում` հաւատքի, արժէհամակարգի, պատմութեան հետ կապւած: Թուրք լրագրողները երբ սկսեցին խօսել ամէն ինչի մասին, դա բերեց ամենաթողութեան, ընտրովի յիշողութիւնն է այնտեղ, դա կեղծ է, և լիարժէք կերպով չի արտայայտում իրենց պատմութիւնը»,- ասաց Հ.Դեմոյեանը:
Թրքական պատմութիւնը Հայկ Դեմոյեանը որակեց «հատւածային յիշողութեամբ շարադարւած», և հէնց Թուրքիայի խոցելիութիւնը, ցեղասպանագէտի խօսքով, պատմութեան մէջ է:
«Ամէն ինչ պէտք է վերաշարադրւի, որպէսզի պարզ դառնայ` ի վերջոյ, թուրքերը ազատամարտիկնե՞ր, թէ` յանցագործներ»:
Որքան էլ մենք հեգնենք թուրք պատմաբանների` պատմութիւնը իւրովի ներկայացնելու մոլուցքը, մենք` իրենց մեղադրելուց առաջ, գուցէ նայենք, թէ իրենք որքա՞ն գումարով են խեղաթիւրում, ապա շնորհակալութիւն յայտնենք մեր էնտուզիաստ պատմաբաններին: Դառնանք նաև մեր կառավարական մարմիններին ու չասենք շնորհակալութիւն չֆինանսաւորման կամ ոչ հետևողական վերաբերմունքի համար:
ԱՅՍՕՐ, 11:53
Aysor.am
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment