Տիգրան Սարգսեան.–
Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռւել եւ յաղթել

15:58 / 09.05.2010
Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռւել եւ յաղթել:
Այդ մասին այսօր՝ մայիսի 9 -ին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը՝ Հայրենական Մեծ Պատերազմի 65-րդ տարելիցի կապակցութեամբ Երեւանի Յաղթանակի զբօսայգու Անյայտ զինւորի յուշարձանին ծաղիկներ դնելուց եւ յարգանքի տուրք մատուցելուց յետոյ:
«Կարեւոր է, որ մենք այսօր վետերանների հետ միասին կիսում ենք մեր բոլորի ուրախութիւնը` Հայրենական Մեծ Պատերազմի յաղթանակը»,- ասել է վարչապետը: Շնորհաւորելով պատերազմի բոլոր վետերաներին եւ ողջ հայ ժողովրդին տօնի առիթով` նա ընդգծել է, որ Հայրենական Մեծ Պատերազմում տարած յաղթանակը հայ ժողովրդի համար առանձնյատուկ խորհուրդ ունի. «Մենք խորհրդային ժամանակներում հարիւրաւոր հերոսներ ենք տւել: Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռւել եւ յաղթել. համոզւած եմ, որ այդ լիցքերն են մեր ծնողները հաղորդել նաեւ Ղարաբաղեան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նույնպէս կարողացան իրենց հերոսաբար դրսեւորել արցախեան գոյամարտում»,- նշել է Սարգսեանը` յաւելելով, որ յաղթանակները ոգեւորում են բոլորիս եւ լիցքաւորում, որպէսզի ապագայում եւս շատ յաղթանակներ ունենանք:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայրենական Մեծ Պատերազմում տարած յաղթանակի 65-րդ տարելիցը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը գտնւում է Մոսկւայում՝ մասնակցելու տօնական արարողութիւններին: Կարմիր հրապարակում կայացած աննախադէպ շքերթին մասնակցել է նաեւ հայկական զինւած ուժերի ստորաբաժանումը:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: