Արգենտինայում ծաղիկներ են դրւել Արցախի հերոսների յուշարձանի մօտ
Արգենտինայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ մայիսի 9-ին Բուէնոս Այրէսում կայացել են միջոցառումներ` նւիրւած Հայրենական Մեծ պատերազմում տարած յաղթանակի 65-ամեակին եւ Շուշիի ազատագրման 18-ամեակին: Այս մասին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Բուէնոս Այրէսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադեանը մատուցել է Սուրբ Պատարագ եւ կատարել հոգեհանգստի արարողութիւն: Այնուհետեւ տաճարի բակում գտնւող Արցախի հերոսներին նւիրւած յուշարձանի մօտ կայացել է հանդիսութիւն, որի ընթացքում հաւաքւածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը:Իր խօսքում դեսպանը որոշակի զուգահեռներ է անցկացրել Մեծ Հայրենականի եւ Շուշիի յաղթանակների միջեւ` նշելով, որ Հայրենական Մեծ պատերազմի հազարաւոր հայորդիների հերոսական սխրանքը օրինակ է ծառայել Լեռնային Ղարաբաղի անկախութեան համար մղւած պայքարում*): Վլադիմիր Կարմիրշալեանը կոչ է արել արգենտինահայութեանն էլ աւելի համախմբւել Մայր Հայրենիքի շուրջ` յանուն Հայաստանի ու Արցախի բարգաւաճմանն ու ապահովութեանը:
Բուէնոս Այրէսում Հայաստանի դեսպանութեան եւ համայնքային կառոյցների անունից ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրւել Արցախի հերոսների յուշարձանի մօտ:
ԱՅՍՕՐ, 10:46
Aysor.am
*) Շատ չմտածւած տրամաբանութիւն է այդ երկուսը միմեանց հետ համեմատելը։ Թէեւ Համաշխարհային Բ պատերազմին մասնակցելը ինքը քաջութիւն էր, բայց երբ՝ նրանց չտանէին բռնի կերպով ու սարսափների շուքի ներքոյ։ Այդ իսկ պատճառով էլ իսկական հերոսն այն է՝ որ իր սեփական կամքով գոյապայքարի դաշտ է իջնում ու արիւնը յեղում է յանուն ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրման։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment