16:46 • 05.05.10
ԱՄՆ–ում յայտարարւել են Webby Awards–ի յաղթողների անունները, որը համարւում է ինտերնետային աշխարհի ամենահեղինակաւոր մրցանակաբաշխութիւնը։ Twitter միկրոբլոգային ծառայութիւնը ճանաչւել է լաւագոյնը «Պրակտիկա» անւանակարգում։ Միանգամից հինգ անւանակարգերում յաղթող է ճանաչւել The New York Times թերթի ինտերնետային կայքը։ Տարբեր անւանակարգերում յաղթող են ճանաչւել National Geographic ամսագիրը, CBS հեռուստաընկերութիւնը, Sundance–ը և HBO–ն։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment