«Արփի լիճ» ազգային պարկում էկոտուրիզմի կենտրոն է հիմնադրւել
Շիրակի մարզի Ղազանչի գիւղում այսօր տեղի ունեցաւ էկոտուրիստական կենտրոնի հիմնադրման արարողութիւնը:
Կենտրոնը նախատեսւած է Աշոցքի տարածաշրջանում «Արփի լիճ» ազգային պարկում գտնւող կենսաբազմազանութեան և էկոտուրիստական ուղիների մասին տեղեկութիւնների տրամադրման համար: Էկոտուրիստական կենտրոնի ստեծումը ֆինանսաւորում է Վայրի բնութեան համաշխարհային հիմնադրամը:
Ինչպէս յայտնում է Aysor-ի թղթակիցը Աշոցքից, Վայրի բնութեան համաշխարհային հիմնադրամի հայաստանեան գրասենեակի տնօրէն Կարէն Մանւէլեանը հիւրերին ծանօթացրեց էկոտուրիզմի կենտրոնի ծառայութիւններին: Նա նշեց, որ ծրագիրը, հիմնականում, երեք նպատակ ունի. ազգային պարկի ստեղծում` հարուստ կենսաբազմազանութիւնը պահպանելու համար, շրջակայ համայնքների զարգացում և անդրսահմանային համագործակցութիւն:
Կենտրոնի հիմնարկէքի արարողութեանը ներկայ էին ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանեանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնութեան Հանրապետութեան դեսպան Հանս-Եոհէն Շմիդտը, Գերմանական վերակառուցման բանկի հայաստանեան գրասենեակի տնօրէն Կարապետ Գէորգեանը:

ԱՅՍՕՐ, 17:47

0 Պատգամ:
Post a Comment