Շւէդիայի ընդդիմութիւնը պատրաստւում է Հայոց
Ցեղասպանութեան ճանաչման հարցը տեղափոխել ՄԱԿ-
ի օրակարգ
Օգոստոս 17, 2010 13:22
Շւէդիայում ապրող թուրքերը լրջօրէն անհանգստացած են, որ այդ երկրում կայանալիք խորհրդ
արանական ընտրութիւններում կարող են յաղթանակ տանել ընդդիմադիր ձախ կուսակցութիւնները, որոնց ջանքերի շնորհիւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախագիծն ընդունւեց Շւէդիայի խորհրդարանում: Նրանք ակտիւ քարոզչութիւն են իրականացնում, խորհուրդ տալով ընտրողներին առաջիկայ ընտրութիւններում ձայն չտալ ընդդիմադիրներին։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Շւէդիայում ապրող թուրքերը դիմում են իրենց ազգակիցներին` յօրդորելով սեպտեմբերի 19-ին անցկացւելիք խորհրդարանական ընտրութիւններում ձայն չտալ ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական», «Ձախ», «Կանաչների եւ շրջակայ միջավայրի» կուսակցութիւններին:
Յիշեալ կուսակցութիւնները յայտարարել են, թէ իշխանութեան գալու դէպքում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը տեղափոխելու են ՄԱԿ-ի օրակարգ, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը ներառելու են Շւէդիայում դպրոցական պատմութեան դասագրքերում։
Յիշեցնենք, որ վերոնշեալ 3 կուսակցութիւնների ջանքերով Շւէդիայի խորհրդարանը 2010-ի մարտի 11-ին 131 կողմ եւ 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը։ Ընդունւած բանաձեւում յիշատակւում են նաեւ Պոնտոսի յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment