Վանի Հայկական Այգեստան թաղամասը
կվերականգնւի, սակայն առանց
եկեղեցիների եւ «Հայ» անւան յիշատակման
«Ոչ մի խօսք չկայ այդ հատւածում եղած եկեղեցիների վերականգնման
մասին, երբ անզէն աչքով մօտ 7 հայկական եկեղեցու հիմքեր են երեւում։ Իսկ
ամէնից զաւեշտալին այն է, որ թրքական մամուլում յիշեալ տեղեկութեան
մէջ օգտագործւել է «1915-ին հայերի զաւթումով աւերւած հին Վան»
արտայայտութեամբ»
Նոյեմբեր 16, 2010 00:27
Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն յայտարարել է, թէ շարունակւում են աշխատանքները՝ վերականգնելու հին Վանը, որը մեծապէս կնպաստի Վանում տուրիզմի զարգացմանը։
Վանի նահանգապետը նշել է, թէ հողից կմաքրւեն եւ հատ-հատ կվերանորոգւեն պատմական արժէքները, որոնց շնորհիւ կստեղծւի պատմական Վան քաղաքը՝ իր խանութներով եւ արհեստանոցներով։ «Աշխատանքները աւարտին հասցնելուց յետոյ պէտք այդ հատւածում 12 ժամանոց կեանք լինի։ Հին Վանում աշխատելու են ոսկերիչներ, արծաթագործներ, գորգագործներ, ում աշխատանքները գնելու եւ տեսնելու համար կլինի զբօսաշրջիկների մեծ հոսք»,- նշել է Վանի նահանգապետը։
Նշենք, որ Վանի նահանգապետը ոչ մի խօսք չի ասել, որ այդ վայրերում հայեր են ապրել եւ իր նշած հին Վանը՝ հայկական Այգեստան թաղամասն է։ Աւելին, ոչ մի խօսք չկայ այդ հատւածում եղած եկեղեցիների վերականգնման մասին, երբ անզէն աչքով մօտ 7 հայկական եկեղեցու հիմքեր են երեւում։ Իսկ ամէնից զաւեշտալին այն է, որ թրքական մամուլում յիշեալ տեղեկութեան մէջ օգտագործւել է «1915-ին հայերի զաւթումով աւերւած հին Վան» արտայայտութեամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment