Ռուբեն Հախվերդեանը պինդ խմելու է.
Երգահանը կնշի իր 60-ամեակը
«Իմ խմելու մասին աւելի շատ են խօսում, քան իրականում ես խմում եմ»
«Իմ մտքերը ես երգերի մէջ եմ արտայայտում։ Հիմա աւելի հանգիստ եմ նայում տարբեր հարցերի, առաջ աւելի նեարդային էի»
14:01 • 15.11.10
Դեկտեմբերի 3–ին երգահան Ռուբէն Հախվերդեանը կնշի իր 60–ամեակը։ Այս կապակցութեամբ դեկտեմբերի 5–ին Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրայ յոբելեանական համերգը։
«Չգիտեմ թէ ինչ եմ անելու 60 տարեկանից յետոյ, բայց մի բան գիտեմ՝ շատ պինդ խմելու եմ»,– այսօրւայ ասուլիսին ասաց երգահանը։
Իսկ մինչ այդ ամէն առաւօտ նա մարմնամարզութեամբ է զբաղւում։«Իմ խմելու մասին աւելի շատ են խօսում, քան իրականում ես խմում եմ», – պարզաբանեց նա։
Լրագրողների հարցին, թէ ի՞նչ նւէր կցանկանայ ստանալ այդ օրը, երգահանը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը աւելի լաւ ապրի, եթէ աւելի լաւ ապրի, ապա համերգի տոմսերը աւելի թանկ կվաճառեմ»։
Ի դէպ, Հախվերդեանի յոբելեանական համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-5000 դրամով։
Լրագրողները հետաքրքրւեցին, թէ ինչ է փոխւել նրա կեանքում այս տարիների ընթացքում։
«Իմ մտքերը ես երգերի մէջ եմ արտայայտում։ Հիմա աւելի հանգիստ եմ նայում տարբեր հարցերի, առաջ աւելի նեարդային էի»,– ասաց նա։
Երգահանը խօսեց նաև իր ընկերների մասին, որոնց «կէսը արդէն հողի տակ են, որոշ մասը դեռ ոտքի վրայ է»։
«Պատերազմը շարունակւում է գոյութիւն պահպանելու առումով։ Արտագաղթը սարսափելի չափերի է հասել, վերջին շարջանում երկիրը լքել է 70 հազար մարդ: Դրանով կարելի է դատել մեր իշխանաւորների պրոֆեսիոնալիզմը»,– ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ շարունակում է «զզւել» գաւառականութիւնից։«Ես զզւում եմ գաւառականութիւնից, դա բերում է, ռուսերէն ասում են, беспредел–ի, իսկ հետամնացութիւնը բերում է ֆիքստուլութեան. նրանք մրցում են, թե ում ժեշտն է աւելի ուժող։ Ջիպազգիները ուզում են էն ինչ-որ պակասում է իրենց կեանքում, լրացնել մետաղով, ինչու չէ նաև կանաց միջոցով»,– յաւելեց նա։
Ի՞նչ է երջանկութիւնը հարցին, երգահանը պատասխանեց. «Ամէն մարդ իր երջանկութիւնն ունի։ Եթէ ես երգ եմ գրում և մարդիկ ծափահարում են, ես կայֆ եմ ստանում»,– ասաց նա՝ նշելով, որ մինչև հիմա էլ զարմանում է, թէ ինչպէս են իր երգերը «ծափահարւում»։
Հախվերդեանն իրեն արհեստաւոր է համարում, ով կարող է շտկել սխալները միայն երգերով։
«Կարող եմ շտկել միայն իմ երգերով, ուրիշ արւեստ չգիտեմ», – եզրափակեց նա:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment