Վրացիները կամաց-կամաց
իւրացնո՞ւմ են Հայկական հողերը
«Ինչպէ՞ս եղաւ, որ մեր աւանդական արօտավայրերը յանկարծ
յայտնւեցին Վրաստանի տարածքում»
«Վրացիների ձեռքին այդպիսի պայմանագիր կայ, որ էդ հողերը իրենցն են: Էդ
մասին մեր կառավարութիւնում գիտեն, չէ՞: Այս պարագայում հարց է , թէ
ի՞նչ իրաւական հիմքերով է հայկական կողմը բավրացիներին
սեփականութեան վկայականներ տրամադրել այդ հողերի նկատմամբ»
Հայ-վրացական սահմանի Բավրայի հատւածում վիճելի հողատարածքի հետ կապւած լարւած իրավիճակը պահպանւում է: Խօսքը վերաբերում է 400 մ լայնութիւն և 2,8 կմ երկարութիւն ունեցող տարածքին, որը կազմում է մօտաւորապէս 130 հա, և որը հայկական կողմը համարում է իր տարածքը. այդ հողատարածքների համար Հայաստանի 136 քաղաքացիների 20 տարի առաջ տրամադրւել են սեփականութեան վկայականներ: Սակայն երկրորդ տարին է՝ վրացի սահմանապահները Բավրայի բնակիչներին չեն թողնում իրենց հողակտորներում գիւղատնտեսական աշխատանքներ կատարել: Գիւղացիների խօսքերով' վրաց սահմանապահներն անսպասելիօրէն հսկիչ անցագրային կէտեր են տեղադրել գիւղի և իրենց դաշտերի միջև ու սպառնում են սահմանը հատելու դէպքում նրանց տուգանել 2000 լարիով:
«Ինչպէ՞ս եղաւ, որ մեր աւանդական արօտավայրերը յա նկարծ յայտնւեցին Վրաստանի տարածքում»,-հարց են տալիս Բավրայի բնակիչները: «Եթէ մեզ կտրականապէս արգելեն մեր հողակտորներում խոտքաղ անել, ապա ստիպւած անասուններին յարկադիր մորթի ենք ենթարկելու»,-սպառնում են գիւղացիները, քանի որ նրանց կերակրելու այլ հնարաւորութիւն չունեն:
-Ես ինչքան յիշում եմ, 70 տարեկան եմ, էդ 70 տարւան պլիւս երկու հատ էլ 70՝ էդ հողերը օգտագործել ենք մենք: Սակայն էս երկու տարի է, այդ հողերի պատմութիւնը սկսւել է: Մենք վիճել ենք վրացիների հետ, որ էս հողերը մերն են, դուք այստեղ իրաւունք չունէք մտնելու: Բայց իրենք սահմանը քաշել են ու մեզ չեն թողնում մեր հողերը մտնել, մենք նոյնիսկ մեր հին եկեղեցին չենք կարող մտնել,-ասել է Բավրայի բնակիչ Յակոբ Յարութիւնեանը:
Նա նաև աւելացրել է, թէ երկրորդ տարին է, ինչ չեն կարողանում իրենց սեփական հողատարածքներում խոտքաղ անել, այդ պատճառով ստիպւած կտրուկ քայլերի են դիմել։
-Գալիս-հասնում է այն օրը, երբ խոտերը վառւում են, նոր իբր թոյլ են տալիս քաղելու: Սակայն այն բանից յետոյ, երբ էս տարի կազմակերպեցինք՝ ճանապարհը փակեցինք (մենք ուրիշ ելք չունէինք), նոր մարզպետարանից ու միլիցիայից եկան, խոստացան, որ կբանակցեն, որ քաղենք,-պատմել է Յակոբ Յարութիւնեանը:
Իսկ Բավրայի նախկին համայնքապետ Կորիւն Սումբուլեանն ասում է, թէ վրացական կողմի ձեռքին կայ մի պայմանագիր, որով 2006թ.-ից այդ հողերն իրենց են պատկանում:
-Վրացիների ձեռքին այդպիսի պայմանագիր կայ, որ էդ հողերը իրենցն են: Էդ մասին, բնականաբար, մեր կառավարութիւնում գիտեն, չէ՞: Այս պարագայում հարցական է մնում, թէ ի՞նչ իրաւական հիմքերով է հայկական կողմը բավրացիներին սեփականութեան վկայականներ տրամադրել այդ հողերի նկատմամբ»,-ասել է նախկին գիւղապետը:

Դերենիկ Մալխասեան
Գիւմրի
0 Պատգամ:
Post a Comment