Տնտեսական զարգացման և կառավարման
ոլորտի մարտահրաւէրները
«Հայաստանում կառուցւելիք նոր ատոմային էներգաբլոկի նախագիծը
շարունակում է հետաքրքրել ամերիկեան ընկերութիւններին»
2010-11-16
«Հայոց աշխարհի» փոխանցմամբ Երևանում անցկացվող Հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովի նիստում ԱՄՆ կառավարութեան ներկայացուցիչ Դ.Ռոզենբլիւմը նշել է տնտեսական զարգացման ուղղութեամբ Հայաստանի արձանագրած մեծ առաջընթացի, նաև «յատկապէս կառավարման բնագաւառում» ծառացած մարտահրաւէրների մասին։
«Կապիտալը» տեղեկացրել է, որ «Հայաստանում կառուցւելիք նոր ատոմային էներգաբլոկի նախագիծը շարունակում է հետաքրքրել ամերիկեան ընկերութիւններին»։ «Ժամանակը», անդրադառնալով միջկառավարական նիստի աշխատանքին, նշել է «Հայաստանի իրական հատւածում կատարւած ուղղակի ներդրումների ծաւալը» ամերիկեան ընկերութիւնների կողմից՝ 3,8 միլիոն դոլար, և այն համարել «ծիծաղելի»։
«Հայկական ժամանակը» ըստ իր տեղեկութիւնների գրել է, թէ ՀՀ վարչապետը Բրիւսելից վերադարձել է «դատարկաձեռն», քանի որ չի յաջողւել «ԵՄ չինովնիկներին համոզել, որ չհրաժարւեն Հայաստանին տրամադրել խոստացւած 100 միլիոն եւրօ դրամաշնորհը»։ Երկու այլ հրապարակումներում թերթը «քննութեան է առել» ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրեանի «պաշտօնանկութեան հարցը», ինչպէս նաև «Հայաստանում արձանագրւող գների աճը», կամ, աւելի պարզ՝ կեանքի թանկացումը», ինչը, ըստ յօդւածագրի, «այնքան էլ համարժէք չեն ընկալում գործող իշխանաւորները»։
«Իրաւունքը» նկատել է, թէ «թանկացումները հիմնականում արհեստական բնոյթի են», նաև յաւելել, թէ «արդէն կասկածից դուրս է, որ այս տարի պաշտօնական գնաճը ընդհուպ կմօտենայ 10 տոկոսի սահմանագծին», և «փաստացի թանկացումները հասնում են շատ աւելի մեծ չափերի»։ «Առաւօտը» ահազանգել է Գիւմրեցի մի գործարարի մասին, որն իր գերդաստանով լքում է երկիրը և «իր բիզնեսը տեղափոխում է հարևան Վրաստան»։
«Հայոց աշխարհը» կարծիք է յայտնել, որ «ճգնաժամից հարստանում են միայն բանկերը»՝ արտաքին աղբիւրներից ներգրաււած միջոցների հաշւին, մինչդեռ «տնտեսությունը, վարկային բարձր տոկոսադրոյքների պատճառով, դարձեալ կանգնած է կոտրած տաշտակի առջև»։
«Կապիտալը» «Վերահսկիչ պալատը խախտել է Սահմանադրութի՞ւնը» հարց խորագրով հրապարակել է «Գէօպրոմայնինգ Գօլդ» ընկերութեան պաշտօնական հաղորդագրութիւնը:
ՀՀ Կառավարութեան Կայքէջից
0 Պատգամ:
Post a Comment