Հոլիվուդի ռեստարաններից մէկում 4 հոգու սպանութեան մէջ կասկածւում է 28-ամեայ Ներսէս Գալստեանը
13:13 / 12.04.2010
Լոս Անջելեսի Հոլիվուդի «Հօթ սփօթ» ռեստորանում ապրիլի 3-ին զինւած յարձակման եւ 4 հայերի սպանութեան մէջ կասկածւում է ծագումով հայաստանցի 28-ամեայ Ներսէս Գալստեանը:
Այդ մասին մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում յայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը: Նրա խօսքով, Ներսէս Գալստեանը դեռ ձերբակալւած չէ, նրա նկատմամբ հետախուզում է յայտարարւել Նորթ Հոլիվուդում եւ Գլենդէյլում:
Ըստ ոստիկանութեան վարկածի` այս տարւայ ապրիլի 3-ին Ն. Գալստեանն այդ ռեստորանում մասնակցել է անցած տարի աւտովթարից զոհւած մի ծանօթի ծննդեան օրւան նւիրւած հաւաքոյթին, որի ընթացքում վիճաբանութեան մէջ է մտել միջոցառման այլ մասնակիցների հետ, եւ ի վերջոյ վրդոււելով` կրակոցներ է արձակել եւ սպանել 4 մարդու, եւս 2-ին վիրաւորել է: Արդիւնքում սպանւել են 25-ամեայ Հայկ Եգնանեանը, 26-ամեայ Սարգիս Քարաջեանը, 28-ամեայ Յարութ Բաբուրեանը եւ 31-ամեայ Վարդան Թոփալեանը:
Ոստիկանները նշել են, որ իրենց ձեռքին կայ ապացոյց, որը հաստատում է տեղի ունեցածի կապը Գալստեանի հետ, սակայն աւելին չեն ասել: Դաշնային դատաւորը Գալստեանին մեղադրանք է առաջադրել նաեւ առանց արտոնագրի հրազէնի հետ կապւած գործարքներով զբաղւելու եւ ջնջւած համարով զէնք պահելու մէջ: Հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment